06:28:19 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մահացել է Հայաստանի ամենատարեց կինը

    11:52 28 Նոյեմբեր 2023

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի դիահերձարան է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 104-ամյա Արժո Չիլինգարյանը:

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հանկարծամահ է եղել տանը՝ հարազատների ներկայությամբ: Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, քանի որ նա մահացել է Երևանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում՝ իր հարազատի տանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս