04:28:18 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի‚ Առնո Բաբաջանյանի‚ Ավետ Տերտերյանի, մեծանուն և ժամանակակից այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները

    21:36 29 Փետրվար 2024

    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը ներկայացնում են Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ 15-րդ փառատոնի շրջանակում մարտի 14-28-ը կհնչեն 20-րդ դարի մեծանուն և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Ալեքսանդր Հարությունյանի‚ Առնո Բաբաջանյանի‚ Ավետ Տերտերյանի‚ Էդգար Հովհաննիսյանի‚ Ջոն Տեր-Թադևոսյանի‚ Արամ Սաթյանի‚ Վաչե Շարաֆյանի‚ Արփինե Կալինինայի ստեղծագործությունները։

    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահար Էտտոռե Պագանոն‚ շեփորահար Սելինա Օտտը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ղազարյանը և Ալեքսանդր Հումալան։

    Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս