18:12:12 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրակոցներ Երևանում. քաղաքացին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կրակողին հայտնաբերել են

    07:58 26 Հունիս 2018

    Այսօր՝ հունիսի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:

    Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 38-ամյա Արմեն Մխիթարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցից: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նրա վրա կրակոցներ է արձակել Շահումյան փողոցի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Գուլակյանը:

    Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որսորդական հրացան, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է կասկածյալ Հ. Գուլակյանի եղբորը, և կան կասկածներ, որ նշված հրացանով է նա կրակել Ա. Մխիթարյանի ուղղությամբ:

     

    Դեպքի վայրում մոտ 35-40 մետր ողջ ճանապարհը արյան հետքերով է պատված եղել:

    Ոստիկանները տաք հեռքերով հայտնաբերել են կասկածյալ Հ. Գուլակյանին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս