10:09:06 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

    13:53 12 Նոյեմբեր 2024

    «Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ 

    Ըստ այդմ կան ձերբակալվածներ։

    Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։ 

    Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։

    Թեմայի հետ կապված այլ  տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»։

    Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս