00:33:57 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լարսը բացվեց բեռնատարների համար

    18:36 18 Հունվար 2025

    Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

    Ավելի վաղ  միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել էր բեռնատարների համար։

    «Նշված հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասել է մաքսային կցորդը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ