23:28:05 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լավրովն ու Կատարի ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

    16:53 25 Հունվար 2025

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում Կատարի ԱԳ նախարարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը և այն կայունացնելու ջանքերը, հայտնում է ՌԴ դիվանագիտական ​​ծառայությունը։

    «Մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ի պաշտպանություն այս երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանման…»,-ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

    Զրույցի ընթացքում դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ թեմաներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս