22:19:52 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկները Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերաբերյալ. Լավրով

    10:40 5 Օգոստոս 2022

    Մոսկվան դեռ չի տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մանրամասները ճշգրտելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

    «Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որ ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համատեքստում, այնպես որ ես հիմա չեմ կարող գուշակել», - նշել է նա։

    Ըստ Լավրովի, կողմերից որևէ մեկը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ:
    «Մինչ այժմ մենք չենք տեսել դրանք», - նշել է Լավրովը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս