02:24:33 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լեգենդար Կոմանդոսը հյուրընկալվել էր Ֆինանսատնտեսագիտական քոլեջում

    07:29 17 Նոյեմբեր 2017

     

    Նոյեմբերի 16-ին, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջում հյուրընկալվեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

    «Ռազմահայրենասիրական դաստիրակությունը քոլեջում ամուր հիմքերի վրա է դրված, իսկ այս օրը ոչ միայն լավ դաս է քոլեջականների համար, այլև հիշարժան ու պատմական օր բոլորիս համար, քանզի այսօր հյուրընկալել ենք մի մարդու, ով իր անգնահատելի ավանդն է ունեցել մեր պատմական հաղթանակների կերտման գործում»,- ողջունելով ներկաներին նշեց քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը:

    Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը նախ շրջեց բուհի տարածքում, ծանոթացավ նախնական զինվորական պատրաստության առարկայի դասավանդման պայմաններին, այնուհետև ներկա գտնվեց քոլեջականների կազմակերպած միջոցառմանը, որտեղ ուսանողները ներկայացրին շարային պատրաստության ցուցադրություն և փորձեցին իրենց հմտությունը զենքի քանդել-հավաքելու աշխատանքում:

    Հանդիպումը շարունակվեց ռազմական պատրաստության լսրանում, որտեղ Արկադի Տեր-Թադևոսյանը ներկաներին պատմեց   իր կյանքի ամենահետաքրքիր իրադարձությունների, Արցախյան հերոսամարտի օրերին պատահած պատերազմական դեպքերի ու դրվագների մասին՝ հիշելով մարտական ընկերներին և պատերազմի դժվարություններն ու դրան հաջորդած հաղթանակի բերկրանքը:

    <<Դուք որպես ապագա տնտեսագետներ և ֆինանսիստներ, պետք է քաջ գիտակցեք, որ այսօրվա պատերազմը նաև ձեր ձեռքերում է, և դուք պետք է ապահովեք երկրի տնտեսական զարգացումն ու հզորացումը>>,- իր խոսքը եզրափակեց գեներալըԼ

     Հանդիպման ավարտին Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ կոչ անելով ցանկացած պարագայում լինել և մնալ ազգասեր և հայրենասեր մարդիկ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս