- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը
- ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ
- Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)
- Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով
- ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
- էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
- ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ
Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խոսելով, բայց իշխանական կերակրատաշտից օգտվելով. Լիլիթ Գալստյան
18:02 23 Հունվար 2025Ամիսներ առաջ, երբ օրենքով վերացրին պատվավոր կոչումները, իսկ արդարադատության մի տգետ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով հայտարարեց, թե ով է Վլադիլեն Բալյանը՝ նրան ոչ ոք չի ճանաչում, մշակույթի գործիչները լռեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Մշակույթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսության» ենթարկվեցին պատմության ու գրականության դասագրքերը՝ խեղելով պատմական իրողություններ, մեր ինքնության առանցքային հիմքերը։
Մշակույթի գործիչները շարունակում են լռել, երբ ամեն օր կեղծ, հակագիտական հիմնավորումներով հակադրվում են Հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը։
Լռում են, երբ անարգում են Հայ Առաքելական եկեղեցին ու փորձում թիրախավորել նրա Հայրապետին, բայց փառասիրաբար հայտնվում են մեռնօրհնեքի ծեսի առաջին շարքերում․․․
Լռում են ու շարունակում «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին» կամ «Մուսա Լեռան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ադանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել․․․։
Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խոսելով, բայց իշխանական կերակրատաշտից օգտվելով։
Եվ ահա, մեր քաղաքակրթական ժառանգության, նույնն է, թե մեր դեմ պայքարն հասավ մշակութային կազմակերպություններին։
Առանց հոդաբաշխ հիմնավորման ՔՊ-ն՝ միասնական կուռ համոզումով, նիկոլ փաշինյանի հանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ ադեկվատ փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպություններին Օրենքով զրկվեց այդ կարգավիճակից։
Ազգային կարգավիճակը նրանց շնորհվել էր տասնամյակների մշակութային առաքելության և գործունեության համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հենց պետության կողմից դրանց առանձնակի արժևորումը․ Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտության Ազգային կենտրոն․․․
Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարներին և տնօրեններին պաշտոնական նամակով դիմեցի՝ հրավիրելու ԱԺ՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնավորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնությունը, անգամ խոստացված փակ քննարւկման պարագայում, վախեցավ․ տարբեր քստմնելի պատճառաբանություններով չեկավ։
Մի քանիսն անկեղծորեն խոստովանեց, որ հետո վրեժ կլուծեն, կհետապնդեն, սև ցուցակում կհայտնվեն, կզրկեն փողից․․․
Նույնիսկ չգիտես՝ կարեկցե՞լ, ինչպե՞ս վերաբերվել այս ինքնանսեմացող տեսակին, հավերժ ներկա ու համակերպվող այս անդեմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տերեր է ու կուսակցություններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրվա ռեժիմի հավատարիմ ծառան․․․
Իրականում, որքան էլ ցավալի է, բայց անսպասելի բան չկա․ սա լիուլի տեղավորվում է մեր օրերի տրամաբանության ու «մշակույթի» մեջ։
Պաշտոնական Հայաստանը լռում է՝ Բաքվի բանտերում մոռանալով խոշտանգվող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու ավելի վատ չլինի»։
Ալեն Սիմոնյանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղությանը», որի օրոք Հայաստանը ֆաշիստ է հռչակվում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են։
Դե «ազգային» մշակույթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգությունը, որովհետև չեն ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց․․․
«Տուն ենք պահում կամ քաղաքականությամբ չեմ զբաղվում» կենցաղային, չգոյության փիլիսոփայությունը խժռել է բոլորին։ Իսկ շատերը միամտաբար համոզված էին, թե սահմանը՝ ներքին սահմանը ինքնությամբ են պահում ու շարունակում էր հարցնել՝ իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան։ Ո՞ւր է ․․․
Ու այսպես կորցնում ենք արտաքին ու նաև ներքին սահմանը՝ հեռացնելով մեզ մեզանից՝․․․
Դժվար է պատկերացնել, որ Ֆրանսիան հրաժարվի իր Ազգային օպերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան՝ իր ազգային պատմության թանգարանից․․․ու ֆրանսիացին, անգլիացին կամ ավստրիացին լռի»,- գրել է Գալստյանը:
Լրահոս
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:19 13 Փետրվար 2025
- Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը 22:51 13 Փետրվար 2025
- ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ 22:17 13 Փետրվար 2025
- Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ) 21:50 13 Փետրվար 2025
- ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը 21:27 13 Փետրվար 2025
- Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով 21:23 13 Փետրվար 2025
- էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 21:08 13 Փետրվար 2025
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 20:50 13 Փետրվար 2025
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից 20:28 13 Փետրվար 2025
- ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ 19:54 13 Փետրվար 2025
- ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 19:32 13 Փետրվար 2025
- Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 19:14 13 Փետրվար 2025
- Երևանում բախվել են յոթ մարդատար ավտոմեքենա և մեկ բեռնատար․ կա տուժшծ 18:55 13 Փետրվար 2025
- Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները 18:42 13 Փետրվար 2025
- Վրшերթ-ավտովթար՝ Երևանում. կա տուժած 18:00 13 Փետրվար 2025
- Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան 17:51 13 Փետրվար 2025
- Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին 17:43 13 Փետրվար 2025
- ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը 17:16 13 Փետրվար 2025
- Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին 16:53 13 Փետրվար 2025
- ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում փոփոխություն է կատարվել 16:30 13 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
17:51 13 Փետրվար 2025 Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան
-
15:05 12 Փետրվար 2025 Իրական Հայաստանն անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են. Ստեփան Դանիելյան Իրական Հայաստանն անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են
-
12:29 12 Փետրվար 2025 ՀՀ-ն բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մեր տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով. Մամիջանյան ՀՀ-ն բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մեր տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով. Մամիջանյան
Միջազգային լուրեր
-
22:51 13 Փետրվար 2025 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը
-
21:23 13 Փետրվար 2025 Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով
-
19:14 13 Փետրվար 2025 Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տնտեսություն
-
22:17 13 Փետրվար 2025 ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ
-
21:08 13 Փետրվար 2025 էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
-
12:08 13 Փետրվար 2025 2024թ.-ին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ 2024թ.-ին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ