22:08:42 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս գործն այս տեսքով բերվում է դատարան ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում. Լևոն Քոչարյան

    14:37 27 Փետրվար 2024

    Այս դատական նիստն այս դրվածքով հայտնվում է դատարանում, երբ ես այստեղ եմ նստած , իսկ ինձ ծեծող ոստիկաններն այնտեղ, ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում, դատական նիստի ընթացքում հայտարարեց Լևոն Քոչարյանը։

    «Ինչքան էլ փորձենք մարդկանց հիմարի տեղ դնել, բայց մարդիկ նայում են չէ, էդ տեսանյութերը բոլորի աչքի առաջ են, այսպիսի մեղադրանքը դատարան բերող, պաշտպանող ու այս ամեն ինչի տակ մտնող դատախազներ ունենք..., բարոյականության մասին չեմ ուզում խոսել։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում»,-ասաց Լևոն Քոչարյանը։

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարոն Ֆարոխյանի, մեկնարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանի ու «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս