07:44:57 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է մի կնոջ փրկել կորոնավիրուսից մահանալուց

    14:53 5 Դեկտեմբեր 2022

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է մի կնոջ փրկել կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։

    Բելառուսի ղեկավարի խոսքով՝ կինը սկզբում տեղափոխվել էր Շկլովի շրջանի հիվանդանոց և մահամերձ էր։

    «Շկլովի հիվանդանոցում ես նրան փաստորեն դուրս հանեցի դիահերձարանից: Այսօր նրան անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից: Դինամիկան, ասում են՝ Աստված տա, որ այսպես շարունակվի, վատ չէ»,- ասել է նա։

    Լուկաշենկոն նաև նշել է, որ բելառուսական առողջապահական համակարգը լավ է գործել համավարակի պայմաններում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս