- Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին
- Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան
- Տրանսպորտի թանկացման հարցով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով
- 36 ժամ ջուր չի
- Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն. Տիգրան Աբրահամյան
- ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ»
- Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- ՈւՂԻՂ․ Տեղի է ունենում ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրությունը
- Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ»
Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
15:57 29 Նոյեմբեր 2023«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
Այսպիսով՝
Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է, ինչը սպասելի էր՝ հաշվի առնելով բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքրացող նպաստումը ՏԱՑ-ին: Վերջին ամիսներին (բացի օգոստոսից) ՏԱՑ-ի ամսական աճերը կայունացել են 6%-ի շուրջ, ինչի արդյունքում կուտակային աճի տեմպը նույնպես նվազում է և հունվար-հոկտեմբերին կազմել է 9.2%: Բազայի էֆեկտի ազդեցությունից ելնելով՝ հետագա ամիսներին ՏԱՑ-ի կուտակային ցուցանիշը կշարունակի նվազել, քանի որ ամսական աճի ցուցանիշները կձևավորվեն ցածր մակարդակում:
Արդյունաբերության ոլորտի մտահոգիչ զարգացումները շարունակվում են արդեն բավական երկար ժամանակահատված, ինչը նշանակում է, որ ոլորտում առկա են էական խնդիրներ: Արդյունաբերության ոլորտում արդեն շուրջ 6 ամիս շարունակ գրանցվում են բավական ցածր աճի կամ անկման ցուցանիշներ: Ընդ որում, վերջին ամիսներին անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլ նաև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Սա մի կողմից՝ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներով (որոշ հանքավայրերի չաշխատելով և պղնձի միջազգային գների նվազմամբ), մյուս կողմից՝ փոխարժեքի արժևորման հետևանքով ՀՀ արտադրանքի մրցունակության նվազմամբ, ինչն ավելի արտահայտիչ է դառնում վերարտահանման աճի տեմպերի դանդաղման պայմաններում: Այդ իրավիճակը կարող է հանգեցնել տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայուն աճի հնարավորությունների նվազմանը: Ավելին, արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը նույնպես նվազում են, ինչը ևս ցուցիչ է ոլորտում ներդրումային ակտիվության նվազման մասին:
Պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Թեև ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (որոնք հիմնականում կապիտալ ծախսերն են) աճել են բարձր տեմպով՝ 32.6%-ով, սակայն դրանց ծավալը դեռևս հեռու է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորվել էր իրականացնել 381.8 մլրդ դրամի (նույն ժամանակահատվածի ճշտված պլանն ավելի մեծ է և կազմում է 394.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ, մինչդեռ հունվար-հոկտեմբերին իրականացվել է պլանի ընդամենը շուրջ 70%-ը (իսկ ճշտված պլանի՝ 67.7%-ը), որը կազմում է 266.9 մլրդ դրամ:
Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ շարունակում է մնալ ցածր մակարդակում: 2023թ. սեպտեմբերին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 97 մլն ԱՄՆ դոլար՝ էապես ցածր լինելով տարեսկզբի և նախորդ տարվա վերջին ամիսների ցուցանիշներից: Հունվար-սեպտեմբեր ամիսներին (2023թ. հոկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) դեպի ՀՀ փոխանցված գումարների զուտ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ հիմնականում պայմանավորված արտահոսքի աճով:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
Լրահոս
- Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին 11:47 21 Հունվար 2025
- Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան 11:35 21 Հունվար 2025
- Տրանսպորտի թանկացման հարցով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով 11:23 21 Հունվար 2025
- 36 ժամ ջուր չի 11:12 21 Հունվար 2025
- Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն. Տիգրան Աբրահամյան 10:58 21 Հունվար 2025
- ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 10:47 21 Հունվար 2025
- Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 10:35 21 Հունվար 2025
- Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ» 10:35 21 Հունվար 2025
- ՈւՂԻՂ․ Տեղի է ունենում ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրությունը 10:23 21 Հունվար 2025
- Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» 10:12 21 Հունվար 2025
- Կապանում պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ» 10:00 21 Հունվար 2025
- Տուգանում եք, տուգանեք․ քաղաքացիների զգալի մասը որոշել է բոյկոտել, հայտարարագիր չներկայացնել․ «Փաստ» 09:47 21 Հունվար 2025
- Մարությանը հին աշխատանքին է անցել. «Ժողովուրդ» 09:36 21 Հունվար 2025
- Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը․ «Ժողովուրդ» 09:24 21 Հունվար 2025
- ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 09:12 21 Հունվար 2025
- Երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել Արշակ Կարապետյանի կամ իր ձևավորած կառույցի հետ․ Թաթուլ Մանասերյան 09:03 21 Հունվար 2025
- Մեր հզոր ուժը կկանգնեցնի բոլոր պատերազմները. Թրամփ 23:57 20 Հունվար 2025
- Երևանի մետրոպոլիտենին պատճառվել է մոտ 17 մլն դրամի վնաս 23:42 20 Հունվար 2025
- Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 23:27 20 Հունվար 2025
- Այսօր կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ 23:14 20 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 11:12 21 Հունվար 2025 36 ժամ ջուր չի 36 ժամ ջուր չի
- 10:12 21 Հունվար 2025 Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ»
- 14:30 20 Հունվար 2025 ՍԱՏՄ-ն ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ,որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին ՍԱՏՄ-ն ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ,որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին
Քաղաքականություն
- 10:35 21 Հունվար 2025 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ» Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ»
- 10:35 21 Հունվար 2025 Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 09:03 21 Հունվար 2025 Երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել Արշակ Կարապետյանի կամ իր ձևավորած կառույցի հետ․ Թաթուլ Մանասերյան Երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել Արշակ Կարապետյանի կամ իր ձևավորած կառույցի հետ․ Թաթուլ Մանասերյան
Աշխարհ
- 19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
- 13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
- 22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն