00:44:48 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ

    16:40 9 Մայիս 2020

    Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ և կոչ արել համաշխարհային հանրությանը միավորել ուժերը՝ պահպանելու խաղաղությունն ու կայունությունը «այսօրվա ծանր պայմաններում»,  ասվում է շաբաթ հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

    «Բելառուսը, ինչպես Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, հերոսաբար պայքարել են թշնամու դեմ մարդկության խաղաղ ապագայի համար: Մեր երկիրը բարձր է գնահատում հակահիտլերյան կոալիցիայի անդամների համերաշխությունը, ներառյալ ԱՄՆ-ի աջակցությունը լենդ-լիզի ծրագրի շրջանակներում և պատերազմի հետևանքով քանդված տնտեսության վերականգնումը: Համոզված եմ, որ այսօրվա դժվարին պայմաններում միջազգային հանրությունը պետք է միավորի  ուժերը, որպեսզի պահպանվի խաղաղությունն ու կայունությունը», - ասվում է Թրամփին ուղղված հաղորդագրության մեջ:

     

    Ըստ մամուլի ծառայության՝ Մեծ Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Լուկաշենկոն շնորհավորանքներ է հղել մի շարք օտարերկրյա առաջնորդների`հետխորհրդային տարածքին, ինչպես նաև այն պետություններին, որոնք եղել են հակահիտլերյան կոալիցիայի անդամ: Նաև Լուկաշենկոյի անունից հաղորդագրություններ են ստացվել հայտնի քաղաքական գործիչները և ինտեգրացիոն կառույցների ղեկավարները: Շնորհավորանքներ է ստանում նաև Բելառուսի առաջնորդը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ