18:25:15 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել

    12:00 12 Դեկտեմբեր 2024

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով Գազայի հատվածում «անհապաղ, անվերապահ և մշտական» հրադադար հաստատել և պատանդներին «անհապաղ և անվերապահ» ազատ արձակել:

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ տարի առաջ ևս նման բանաձև էր ընդունել, որում նաև պահանջում էր անկլավում «անհապաղ հումանիտար հրադադար», ինչպես նաև «բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում, հումանիտար հասանելիության ապահովում»:

    Ներկայիս բանաձևը, որը կոչվում է «Գազայում հրադադարի պահանջ», ստացել է 158 երկրների հավանությունը։ Դեմ է եղել 9 պետություն, ևս 13-ը ձեռնպահ է մնացել։ «Գլխավոր Ասամբլեան.. պահանջում է անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար, որը պետք է պահպանվի բոլոր կողմերի կողմից և վերահաստատում է բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատման իր պահանջը», - ասվում է փաստաթղթում։ Բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նաև պահանջել է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը անհապաղ հասանելիություն տրամադրել հիմնական ծառայություններին և հումանիտար օգնությանը, որոնք «անհրաժեշտ են նրա գոյատևման համար»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս