- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը
- Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
- Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում ճնշում գործադրել Իսրայելի վրա
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է
- Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները
- ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ
- Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային
- Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները
- Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է
Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» դարձավ. «Փաստ»
10:11 14 Սեպտեմբեր 2024«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորություն չէ, որ փոքր պետությունները, ուզեն թե չուզեն, իրենց քաղաքականությունը կառուցելիս պետք է հաշվի առնեն գլոբալ և տարածաշրջանային ներազդեցություն ունեցող կենտրոնների դիրքորոշումն ու շահերը։ Ու կարևոր է այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ստանալ այդ ուժային կենտրոնների հավանությունը։ Անգամ հաշվի է առնվում միջազգային արենայում մեծ ազդեցություն ունեցող պետությունների ներքաղաքական իրադրությունը։
Բայց զարմանալին այն է, որ Հայաստանի այս պահի ղեկավարը փաստացի անտեսում է միջազգային ուժային կենտրոնների հնարավոր ներգրավվածության նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ընդ որում, երբ խոսքը միջազգային երաշխավորի ինստիտուտի մասին է, ապա Փաշինյանն ընդգծում է, թե մեզ երաշխավոր պետք չէ, և բոլոր այն երկրների համար, որոնք կարող են երաշխավոր լինել, Հայաստանն ընդամենը մանրադրամ է։ Այն, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական միջնորդությամբ բանակցություններից, դա պարզ է։ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ Ռուսաստանին մերժելու դիրքորոշում է որդեգրել։
Այդ դեպքում ինչո՞ւ է հրաժարվում Արևմուտքի միջնորդությունից, որին ՀՀ ղեկավարությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։ Միգուցե Փաշինյանը տողատակով փորձում է հասկացնել, թե Արևմուտքի հետ ևս չպետք է հույսեր կապե՞լ, քանի որ արևմտյան երկրներն ուղղակի իրեն «գցել են» ու միայնակ են թողել տեղի ունեցող գործընթացներում։ Այդ դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է... ադրբեջանական երաշխիքների վրա, ինչն, ինչպես բազմիցս ենք համոզվել, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Պատկերավոր ասած՝ Ադրբեջանի կողմից տրվող երաշխիքներն ավելի շատ չերաշխավորելու մասին կարող են լինել։
Մյուս կողմից էլ՝ այս հարցում Փաշինյանը միմյանց հակասող մոտեցումներով է հանդես գալիս։ Ժամանակին խորհրդարանի ամբիոնից նա հայտարարում էր, թե «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ»։ Արդյունքում Փաշինյանը ոչ թե իջեցրել է Արցախի հարցում Հայաստանի նշաձողը, այլև ընդհանրապես հողին է հավասարեցրել այն։ Բա ո՞ւր է միջազգային հանրության այդ կոնսոլիդացիան Հայաստանի ու Արցախի շուրջ։ Ու հիմա արդեն նա հակասում է իր նախկին հայտարարությանը՝ նշելով, թե միջազգային հանրության և միջնորդների հետ հույսեր կապելը մոլորություն է։
Մյուս կողմից էլ՝ եթե միջնորդներ ու երաշխավորներ պետք չեն, ինչո՞ւ էր ինքն անձամբ մասնակցում Մինսկի խմբի համանախագահության կազմակերպած հանդիպումներին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո էլ 15 կետանոց ճանապարհային քարտեզ էր ներկայացնում, որտեղ առաջին հերթին խոսում էր Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման մասին։
Իրականում հենց Ադրբեջանին պետք չեն ո՛չ երաշխավորներ, ո՛չ էլ միջնորդներ, քանի որ առանց միջնորդների, ուղիղ շփման տարբերակով Հայաստանի վրա ավելի շատ ճնշում կգործադրի, հայկական առաջարկները կջնջի ու իր մոտեցումներն առաջ կմղի։ Դրա համար էլ Ալիևի կողմից հնչում է Մինսկի խումբը լուծարելու և թոշակի ուղարկելու պահանջը։ Իսկ եթե միջնորդներ կամ երաշխավորներ լինեն, ապա այդ միջնորդները կփորձեն բալանսավորել ու զսպել ադրբեջանական սանձարձակությունը։ Ճիշտ է՝ այնպես չէ, որ եթե միջնորդներ կամ միջազգային երաշխավորներ եղան, Ադրբեջանը դադարեցնելու է իր ագրեսիվ գործողությունները։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները կարող են զսպել Ադրբեջանին ու իր տեղը ցույց տալ։ Ժամանակ կար, երբ Բաքվից խոստովանում էին, թե արտաքին ուժերը, իրավիճակով պայմանավորված, չեն թողնում իրենց ռազմական գործողություններ սկսել։ Անգամ Ալիևը խորստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Բայց, ինչպես տեսանք, 2020 թվականին իրավիճակը փոխվեց, ու Ադրբեջանին թույլ տվեցին հարձակում գործել։ Այս խնդիրը կախված է նաև այն հանգամանքից, թե Հայաստանն ինչպես է աշխատում արտաքին ուժերի հետ, ինչ քայլեր է ձեռնարկում, որ իր շահերը համադրվեն խոշոր խաղացողների շահերի հետ։
Ճիշտ է ՝ Հայաստանը փոքր ներուժ ունեցող պետություն է, սակայն փորձը ցույց է տալիս, որ արտաքին արենայում տևական ժամանակ մեր երկրի շահերի հետ ինչ-որ չափով հաշվի են նստել, իսկ Փաշինյանի օրոք Հայաստանն արդեն, իր իսկ խոսքերով ասած, «մանրադրամ» է դարձել, միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Հայաստանին վերաբերող հարցերում անգամ Հայաստանի կարծիքը հաշվի չեն առնում։ Իսկ ո՞վ հասցրեց այդ ամենին: Այ, եթե Փաշինյանը մեկ-մեկ նայի հայելու մեջ, գուցե գտնի այդ հարցի պատասխանը:»։
Լրահոս
- Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում ճնշում գործադրել Իսրայելի վրա 23:59 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է 23:50 10 Հոկտեմբեր 2024
- Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները 23:39 10 Հոկտեմբեր 2024
- ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները 23:25 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը 23:22 10 Հոկտեմբեր 2024
- Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը 23:19 10 Հոկտեմբեր 2024
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ 23:12 10 Հոկտեմբեր 2024
- Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային 23:00 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները 22:48 10 Հոկտեմբեր 2024
- Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է 22:35 10 Հոկտեմբեր 2024
- ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի 22:23 10 Հոկտեմբեր 2024
- 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ 22:10 10 Հոկտեմբեր 2024
- Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը 21:59 10 Հոկտեմբեր 2024
- ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել 21:48 10 Հոկտեմբեր 2024
- Հոկտեմբերի 11-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Կամարիս ու Գեղաշեն բնակավայրերի գազամատակարարումը 21:37 10 Հոկտեմբեր 2024
- Հրդեհ՝ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում. այրվել է 9 հա խոտածածկույթ և 33 հա հնձած արտ 21:25 10 Հոկտեմբեր 2024
- Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրшվվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան. փաստաբան 21:13 10 Հոկտեմբեր 2024
- Ալիևի ներկայացուցիչը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին 20:39 10 Հոկտեմբեր 2024
- Կարեն Գիլոյանը ԵԽ-ի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ 20:27 10 Հոկտեմբեր 2024
- Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար 20:15 10 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:39 10 Հոկտեմբեր 2024 Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները
- 23:25 10 Հոկտեմբեր 2024 ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները
- 21:59 10 Հոկտեմբեր 2024 Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը
Տնտեսություն
- 15:53 10 Հոկտեմբեր 2024 Անկանխիկ վճարման արդյունքում կխուսափեք հերթերից և կվճարեք ավելի ցածր միջնորդավճար․ ՆԳՆ Անկանխիկ վճարման արդյունքում կխուսափեք հերթերից և կվճարեք ավելի ցածր միջնորդավճար․ ՆԳՆ
- 16:30 10 Հոկտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին
- 13:27 10 Հոկտեմբեր 2024 ԼՂ բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով ԼՂ բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով
Հասարակություն
- 23:19 10 Հոկտեմբեր 2024 Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
- 23:00 10 Հոկտեմբեր 2024 Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային
- 22:10 10 Հոկտեմբեր 2024 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ