- ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մնում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը․ Միրզոյանը՝ Մալթայի գործընկերոջը
- ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան
- ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել
- ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից
- Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել
- Գերմանիայում աճում է գործազրկության մակարդակը
- Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector
- Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել
- Կոռուպցիան «օրինականացվեց»՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, ԱԺ խոսնակի, վարչապետի եղբայրների ծաղկող բիզնեսներով․ Ավետիք Իշխանյան
- «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը
Մարտունի քաղաքում սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. գործը դատարանում է
12:03 23 Մարտ 2023ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022թ․ ապրիլին նույն մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ Մարտունի քաղաքի բնակչուհու կողմից՝ ամուսնու անհետանալու վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակիչն իր ունեցած պարտքերը մարելու համար տարադրամի փոխանակմամբ զբաղվող իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի 56-ամյա բնակչի մոտ առկա դրամական միջոցները հափշտակելու նպատակով նրան սպանելու դիտավորությամբ, 2022թ ապրիլի 4-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շուկայի մոտակայքում հանդիպել է վերջինիս։ Որոշ ժամանակ անց 25-ամյա երիտասարդի «OPEL ZAFIRA 1.6» մակնիշի ավտոմեքենայով նրանք գնացել են դեպի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող չգործող մարզադաշտի հարակից հատված։ Հանցավոր մտադրությունն իրագործելով՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդն ապօրինի իր մոտ պահած սառը զենք հանդիսացող որսորդական դանակով ավտոմեքենայի սրահում հարձակվել է տղամարդու վրա և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, դեմքի շրջանների բազմաթիվ կտրած-ծակած թափանցող և չթափանցող մարմնական վնասվածքներ։ Ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է:
Դրանից հետո երիտասարդը հափշտակել է սպանվածի մոտ առկա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 12.466.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ՀՀ թղթադրամներ, հանել նրա հագուստները և դիակը թաքցրել է Մարտունի քաղաքից դեպի հանրային լողափ տանող ճանապարհի՝ Հ.Հարությունյան փողոցի աջակողմյան անտառամերձ հատվածում գտնվող ծառերի մեջ։ Սպանությունից կարճ ժամանակ անց հափշտակված գումարի մի մասով նա մարել է ունեցած պարտքերի մի մասը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակչին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։
Լրահոս
- Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector 23:59 30 Նոյեմբեր 2023
- ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մնում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը․ Միրզոյանը՝ Մալթայի գործընկերոջը 23:40 30 Նոյեմբեր 2023
- ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան 23:24 30 Նոյեմբեր 2023
- ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել 23:13 30 Նոյեմբեր 2023
- ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից 22:53 30 Նոյեմբեր 2023
- Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել 22:41 30 Նոյեմբեր 2023
- Գերմանիայում աճում է գործազրկության մակարդակը 22:31 30 Նոյեմբեր 2023
- Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել 22:20 30 Նոյեմբեր 2023
- Կոռուպցիան «օրինականացվեց»՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, ԱԺ խոսնակի, վարչապետի եղբայրների ծաղկող բիզնեսներով․ Ավետիք Իշխանյան 22:02 30 Նոյեմբեր 2023
- «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը 21:37 30 Նոյեմբեր 2023
- Իսպանիայի վարչապետի հայտարարություններից հետո Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ 21:24 30 Նոյեմբեր 2023
- Մեծ Բրիտանիան ևս մեկ մարտական նավ է ուղարկել Պարսից ծոց 21:10 30 Նոյեմբեր 2023
- ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը հայկական կողմը չի մասնակցել 20:58 30 Նոյեմբեր 2023
- Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու ԼՂ տարածքն առանց հայ բնակչության․ Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է խաղաղության նոր դարաշրջանի բացմանը․ Միրզոյան 20:46 30 Նոյեմբեր 2023
- Ծեծկռտուք՝ Տերյան փողոցի զբոսայգում. միմյանց հարվածել են քարերով, կտրող-ծակող գործիքով 20:23 30 Նոյեմբեր 2023
- Հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկի առողջական վիճակը վատացել է 20:12 30 Նոյեմբեր 2023
- Մոլդովայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանն իր զորքերը պետք է դուրս բերի Մերձդնեստրից 19:58 30 Նոյեմբեր 2023
- ՀՖՖ նախագահի պաշտոնում երկու թեկնածու է առաջադրվել․ ընտրությունները դեկտեմբերին են 19:37 30 Նոյեմբեր 2023
- ՌԴ իշխանությունը ծրագրում է նվազեցնել աշխատանքային միգրանտների թիվը Մոսկվայում 19:25 30 Նոյեմբեր 2023
- Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը 19:13 30 Նոյեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
22:41 30 Նոյեմբեր 2023 Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել
-
21:37 30 Նոյեմբեր 2023 «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը
-
20:23 30 Նոյեմբեր 2023 Ծեծկռտուք՝ Տերյան փողոցի զբոսայգում. միմյանց հարվածել են քարերով, կտրող-ծակող գործիքով Ծեծկռտուք՝ Տերյան փողոցի զբոսայգում. միմյանց հարվածել են քարերով, կտրող-ծակող գործիքով
Քաղաքականություն
-
23:13 30 Նոյեմբեր 2023 ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել
-
22:02 30 Նոյեմբեր 2023 Կոռուպցիան «օրինականացվեց»՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, ԱԺ խոսնակի, վարչապետի եղբայրների ծաղկող բիզնեսներով․ Ավետիք Իշխանյան Կոռուպցիան «օրինականացվեց»՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, ԱԺ խոսնակի, վարչապետի եղբայրների ծաղկող բիզնեսներով․ Ավետիք Իշխանյան
-
20:58 30 Նոյեմբեր 2023 ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը հայկական կողմը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը հայկական կողմը չի մասնակցել