16:50:12 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի 25-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկ

    12:19 3 Հունիս 2016

    Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 3-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց համալսարանի 25-ամյակին նվիրված փոստային բացիկ՝ մեկ նամականիշով: 

     
    Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը   և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
     
     
    Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքը և համալսարանի 25-ամյակին նվիրված լոգոտիպը:  
     
    Նամականիշը շրջանառության մեջ է դրել «Հայփոստ» ՓԲ ընկերությունը:  Ձևավորման հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպաքանակը` 500 օրինակ է:
     
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
    լրատվական ծառայություն
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս