- ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը. Բլինքեն
- ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը կնպաստի ավելի անվտանգ ու խաղաղ Հարավային Կովկասի ստեղծմանը․ Բլինքեն
- Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
- ՔՊ նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները
- Միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը. Բլինքեն
- Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
- Վաշինգտոնում ստորագրվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ ուղիղ
- Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել նաև Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից
- Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ
- Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում կատարվել են Էրդողանի հրամանները
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ. ՓՊ
23:00 4 Դեկտեմբեր 2024ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված փաստաբանների նախաձեռնող խմբի փաստաբանների կողմից այսօր՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններին: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից:
«Փաստաբանները Գլխավոր դատախազին ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝ նշված փաստերով քրեական վարույթ նախաձեռնելու և դրանց պատշաճ քրեաիրավական գնահատական տալու խնդրանքով:
Հիշեցնենք, որ փաստաբանները մասնավորապես բարձրաձայնել էին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետևյալ գործողությունների մասին՝
1. Վահե Հովհաննիսյանը 2021թ. հայտնել է, որ ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն:
2. Վահե Հովհաննիսյանը 1.050.000 ԱՄՆ դոլար գնով գնել է «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը, իսկ հետագայում այդ կազմակերպությունը վերակազմավորել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերության, իր բաժնեմասերը վաճառել է ազգականին: 2023թ. այդ նույն «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին ՀՀ կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի ազատված մաքսատուրքը կազմել է 118 մլն. դրամ։ Հատկանշական է, որ 2023թ. դրությամբ Վահե Հովհաննիսյանը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցել է 52.614.000 ՀՀ դրամի փոխառության պահանջի իրավունք.
3. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իրեն պատկանող հյուրատունը վարձակալության է տրամադրել «Վարդենի» ՍՊ ընկերությանը, որին առանց մրցույթի մեկ միլիոն դրամից ավել գնով վճարվել է ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով: Ընդ որում, նշված ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին հենց Վահե Հովհաննիսյանի կողմից, որը հետագայում փոխանցվել է իր ընկերոջը.
4. Երեք տարիների համար ներկայացված հայտարարագրում առկա են էական անհամապատասխանություններ: Մասնավորապես, 2023թ. հայտարարագրում նշել է, որ 2006թ. Տոյոտա մակնիշի տրանսպորտային միջոցը իբրև վաճառել է 25.000.000 ՀՀ դրամով:
Հ.Գ. Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանը նաև ՀՀ կառավարությանը հարցում է կատարել ճշտելու համար՝ արդյոք «Ջի-Կոդեր» ՍՊԸ-ի հետ Վահե Հովհաննիսյանի շահագրգռվածության վերաբերյալ տեղեկությունները հայտնի եղե՞լ են ՀՀ կառավարության 09.11.2023թ. N 1942-Ա որոշման ընդունման ժամանակ, թե՝ ոչ:
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված նախաձեռնող խումբ»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
- 2025 թվականին երեխաներին ճգնաժամ է սպառնում. ՅՈՒՆԻՍԵՖ 23:59 14 Հունվար 2025
- Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա 23:42 14 Հունվար 2025
- ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը. Բլինքեն 23:35 14 Հունվար 2025
- Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը․ Լավրով 23:28 14 Հունվար 2025
- ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը կնպաստի ավելի անվտանգ ու խաղաղ Հարավային Կովկասի ստեղծմանը․ Բլինքեն 23:21 14 Հունվար 2025
- Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան 23:14 14 Հունվար 2025
- ՔՊ նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները 23:12 14 Հունվար 2025
- Միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը. Բլինքեն 22:55 14 Հունվար 2025
- Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 22:54 14 Հունվար 2025
- Վաշինգտոնում ստորագրվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ ուղիղ 22:29 14 Հունվար 2025
- Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ 22:25 14 Հունվար 2025
- Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել նաև Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից 22:00 14 Հունվար 2025
- Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում կատարվել են Էրդողանի հրամանները 21:42 14 Հունվար 2025
- Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած 21:23 14 Հունվար 2025
- Երևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-ն 21:10 14 Հունվար 2025
- Քննարկվել են Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված քայլերը 20:59 14 Հունվար 2025
- Ուժի միջոցով խաղաղության հասնելը կարևոր է Ուկրաինայի գոյատևման համար․ Բլինքեն և Օսթին 20:47 14 Հունվար 2025
- Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 20:35 14 Հունվար 2025
- «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 20:21 14 Հունվար 2025
- Երբվանից քաղաքացիները կարող են ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները 19:50 14 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 22:00 14 Հունվար 2025 Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել նաև Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել նաև Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից
- 21:23 14 Հունվար 2025 Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած
- 21:10 14 Հունվար 2025 Երևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-ն Երևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-ն
Քաղաքականություն
- 23:35 14 Հունվար 2025 ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը. Բլինքեն ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը. Բլինքեն
- 23:14 14 Հունվար 2025 Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
- 23:12 14 Հունվար 2025 ՔՊ նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները ՔՊ նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները