09:53:00 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ

    17:04 14 Ապրիլ 2024

    Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի արտգործնախարարություն՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արևմտյան երեք երկրների դիրքորոշուման կապակցությամբ։

    Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի արտաքին գերատեսչության Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավարը «դատապարտել է երեք եվրոպական երկրների երկակի չափորոշիչները՝ նկատի ունենալով Իսրայելի հարձակումը Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա։

    Հիշեցնենք, ապրիլի 14-ի գիշերը Իրանը բազմաթիվ հարվածներ է հասցրել Իսրայելին հրթիռներով և անօդաչու սարքերով՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ապրիլի 1-ին հասցված ավիահարվածի։

    Արևմտյան երկրները դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս