00:41:16 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆիլմում ես միայն ուժեղ և դրական ներկայացված կերպար չեմ. Նազիկ Ավդալյան. կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան

    12:02 13 Սեպտեմբեր 2024

    Տեղի ունեցավ առաջին հայկական սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։
    Ֆիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի եւ սպորտային կարիերայի մասին է։

     Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Աննա Մաքսիմը, ով հանդիսանում է նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակը խոսելով ֆիլմի ստեղծման մասին նշեց.

    «Երբ կզգամ, որ իմ գաղափարները , որի համար սկսել եմ այս ամենը և որի պատճառը հանդիսացել է Նազիկի պատմությունը տեղ է հասել, այդ ժամանակ ես իսկապես շատ բավարարված կլինեմ։ Ճիշտ է ասում են առողջությունն ամենակարևոր բանն է և գնահատում ես այն, երբ որ չունես։ Չգիտեմ աշխարհում, որևէ բան իսկապես կարևոր է,  քան՝ առողջությունը, բայց ամեն բան հաղթահարելի է , ինչպես հերոսուհին է իր պատմությամբ ապացուցել։ Դրա համար,  այն գաղափարները, որ մենք դրել ենք ֆիլմում՝ մեր  ստեղծագործական մտքով և հոգով, հետևյալն է, որ մեր պատմությունը բարձրացնում է հարցեր , ճիշտ է պատասխանները նույնպես տալիս է, բայց ոչ ամբողջական, դա թողնում է հանդիսատեսին, հարցերը հետևյալն է.

    Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել և ամենակարևորը, որպես հայ մարդ ի՞նչքանով է դա նպաստում Հայաստանի Հանրապետության բարորությանը», ասաց Աննան՝ ավելացնելով, որ  կարծում է Նազիկ Ավդալյանը այս երեք հարցերին իր օրինակով պատասխանել է :

    «Մենք էլ մեր ֆիլմով կփորձենք այս գաղափարը տարածել մարդկանց մեջ, իսկ իմ անունից կասեմ, որ ես իմ ամենանվիրականը դրել եմ խաղատախտակին միայն մի նպատակով, որ այս գաղափարները տարածվեն և վերջապես լինի արվեստի, մտքի և ոգու հեղափոխությունը»,- ասաց դերասանուհին:

    Խոսելով դերասանների ընտրության մասին ռեժիսորը ասաց, որ իր շուրջը պրոֆեսիոնալներ են հավաքված և դերակատարների ընտրությունը պայմանավորված չի եղել միայն հայտնիությամբ , տաղանդը ամենակարևոր տեղում է գտնվել:

    «Երբ դերակատարների ընտրությունը տեղի էր ունենում ինձ անընդհատ հարցնում էին,  իսկ չե՞ս վախենում շուրջդ այդքան կայացած դերասաններ հավաքել, որովհետև կարող է որպես դերասան իրենց ֆոնին չերևաս, բայց ինչպես  հայտնի խոսքն է ասում յուրաքանչյուր աստղ,  որպեսզի փայլի, իրեն սև ֆոն է հարկավոր»։

    Խոսելով ֆիլմի սցենարի մասին Աննան նշեց ,որ այն գրել է բոլոր կերպարների հետ զրուցելուց և քննարկումներից հետո․

    «Բոլոր կերպարներին լսել եմ , նույնիսկ որոշակի դիալոգնրերում հենց իրենց ասած բառերն են, եղել են որոշակի փոփոխություններ կենցաղային դրվագներում: Ֆիլմը իրական փաստերի հիման վրա է»։

    Հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն էլ նշեց․ «Ես շատ ուրախ կլինեմ, որ իմ անցած ճանապարհով կարողանամ օգտակար լինել շատերին»։

    Нет описания.

    Սպորտսմենուհին ասաց, որ որոշակի կասկածներ ուներ, որ գուցե մարզումները դադարեն և ֆիլմը չլինի:

    «Աննայի մոտեցումը հարցին, իր պատկերացումները այս ամեն ինչի շուրջ շատ լուրջ էր և ինձ հավատ ներշնչեց իրականում, բայց ես այդքան լուրջ չէի վերաբերվում,  քանի որ մտածում էի , որ շատ դժվարություններ կլինեն, ես պարապունքների ընթացքում անընդհատ կասկածում էի միգուցե դադարեցվեն մարզումները և չի լինի ֆիլմը, բայց ուրեմն պետք է լիներ, Աննան էլ բնավորությամբ  շատ ուժեղ է ու ընթացքում իմ հավաատը ամրապնդվեց : Եվ հույսով եմ, որ իմ պատմությամբ կկարողանամ փոխանցել շատ բան , քանի որ իմ կյանքում ես ասելիք ունեի: Ես շատ ուրախ եմ այս ֆիլմի համար»,- ասաց Նազիկ Ավդալյանը, նշելով, որ իր  անձնական կյանքը ընդհանրապես չի հանրայնացրել, չի խոսել այդ մասին:

    « Դա միայն իմն է եղել, իմ խնդիրները միայն իմն են եղել, իմ կյանքը աշխատել եմ շատ չհանրայնացնել, իսկ այս ֆիլմը շատ անկեղծ է : Իրականում դա նույնպես միտում ուներ, այն ամենը ինչ ներկայացված է ֆիլմում չափից դուրս անձնական է և այդ մասին ես նույնիսկ իմ ամենամտերիմ, ամենահարազատ մարդականց հետ երբեք չեմ կիսվել: Ֆիլմում ներկայացված է և իմ առավելությունները, և թերությունները, և բացթողումնները կյանքում: Ես միայն ուժեղ, դրական կերպար չեմ ներկայացված ֆիլմում», ասաց Նազիկը:

    Нет описания.

    Ֆիլմի առանցքային դերակատարներից Արտաշես Ալեքսանյանը ասաց, որ Մենք չենք գիտակցում՝ ինչ լեգնեդի հետ գործ ունենք, որովհետև իր օրինակը համամարդկային է :

    «Ֆիլմում  մարդակային զգացմունքների, մարդակային էմոցիաների , մարդկային սիրո խնդիր է բարձրաձայնվում: Եթե բժիշկը ֆիզիկապես է բուժում, մարզիչը նախ հոգեպես պետք է բուժի՝ նեցուկ կանգնի և դժվար վիճակից հանի մարզիկին»,- ասաց դերասանը:

    Нет описания.

    Սոս Ջանիբեկյանն էլ՝ խոսելով Նազիկի կերպարի մասին ասաց․

     «Ֆիլմը չհանձնվող կնոջ մասին է, ով ոչ թե կարիերայի համար վերցրել է այն գաղափարախոսությունը, որ նպատակը արդարացնում է միջոցները, այլ ինքը հետևում է իր առաքելությանը»:

    Нет описания.

    Нет описания.

     

    Нет описания.

    Ֆիլմի PR ապահովեց Արմինե Բրսոյանը:

    Нет описания.

    Нет описания.

    Քնարիկ Մամիկոնյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս