- Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
- Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր
- Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եվս 4 հարց գաղտնի է
- Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ
- Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
- Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին
- Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը
- Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին
- ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը
- Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր
Մեղրիի քաղաքապետը` Սուրեն Խաչատրյանի մարզպետ նշանակվելու մասին
13:46 16 Սեպտեմբեր 2014Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը խոստովանում է, որ Սուրեն Խաչատրյանի հետ աշխատելը շատ հեշտ է, քանի որ նա իր գործի գիտակն է և շատ լավ է պատկերացնում մարզի խնդիրները: Slaq.am-ի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ հենց Սուրեն Խաչատրյանին էլ տեսնում է մարզպետի պաշտոնում:
-Պարոն Հովհաննիսյան ի՞նչ կարծիք ունեք Սուրեն Խաչատրյանի վերադարձի մասին խոսակցությունների հետ կապված, հաջորդ մարզպետի անունների ցանկում շրջանառվում է նաև նախկին մարզպետի անունը: Կցանկանայի՞ք, որ նա ղեկավարեր Սյունիքի մարզը:
-Պետք է ասեմ, որ ինձ համար կոնկրետ անձի խնդիրը չէ, որ կարևորվում է, ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե անձն ով կլինի, բայց ինձ համար կա որոշակի ձևաչափ, որի մեջ ես կցանկանայի տեսնել մի մարդու, ով իմ նշած ձևաչափն ապահովվել գիտի: Իմ պատկերացմամբ` Սյունիքի մարզպետի պաշտոնում անհրաժեշտություն կա տեսնել մի մարդու, ով ունի մարտական ոգի և դաստիարակություն, որը շատ կարևոր է Սյունիքի մարզի համար: Կուզենամ տեսնել մի մարդու, ով գործի շատ լավ կազմակերպիչ է, գերազանց կարող է իմանալ Սյունիքի մարզը և նաև շատ լավ պետք է պատկերացնի մարզի ողջ տնտեսությունը: Այդպիսի մարդ ես գիտեմ Խաչատրյան Սուրենին, ահա թե ինչի համար և ինչով է պայմանավորված, որ ես նրան ցանկանում եմ տեսնել որպես մարզպետ:
-Արդյո՞ք Ձեզ մոտ ստորագրահավաք է կազմակերպվել Սուրեն Խաչատրյանի վերադարձի հետ կապված:
-Ես ընդամենը 10 րոպե է, որ Մեղրիում եմ ու արդեն որոշակի տեղեկություններ ունեմ, որ ստորագրահավաք է արվում: Իմ մասնակցությունը ստորագրահավաքին ընդամենը լինելու է քաղաքացու տեսքով, որովհետև դա ինքնաբուխ նախաձեռնություն է: Այստեղ մնում է միայն իմ անձի մասնակցությունը, իսկ ինչ վերաբերվում է իմ կարծիքին, ապա ես այն արտահայտեցի և անպայման կստորագրեմ:
-Ասում են վախի մթնոլորտ կա քաղաքում, որ Սուրեն Խաչատրյանը կոպիտ է և այլն, և այլն: Կա՞ նման բան:
-Մոտ 10 տարի Սուրեն Խաչատրյանն աշխատել է մարզպետի պաշտոնում և յուրաքանչյուր այցելություն Մեղրի պայմանավորված է եղել քաղաքի տնտեսական ինչ-որ մի ոլորտի զարգացման կամ քաղաքի որոշակի հիմնախնդիրներին լուծում տալով և շատ տարօրինակ է և նաև զարմանալի, որ մեղրեցին պետք է վախենա մի մարդուց, որը յուրաքանչյուր անգամ գալիս է իր քաղաքը և լուծում որոշակի տնտեսական խնդիրներ: Ինձ համար տարօրինակ է նման բան լսելը:
-Այդ դեպքերը հաճախ կապվում է Բուդաղյանների գործի հետ:
- Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը պետք է լսեք ոչ թե Մեղրիի քաղաքապետից կամ որևէ քաղաքապետից, փառքն Աստծուն, որ մենք Հայաստանում ունենք շատ կայացած և շատ առողջ դատաիրավական մի ամբողջ համակարգ: Կարծում եմ, որ պատասխանները պետք է լսեք նրանց աշխատակիցներից և երևի թե արդեն լսել եք:
-Ամբողջացնելով Ձեր խոսքը նշված հարցի հետ կապված կարո՞ղ ենք ասել, որ վախի մթնոլորտ ասելը հիմնազուրկ է:
-Անպայման: Մեղրիում ոչ թե միայն վախի մթնոլորտը չկա, Մեղրիում Սուրեն Խաչատրյանը որպես առանձին անհատ շատ ընդունված անձնավորություն է:
-Ասում են նաև, որ Սուրեն Խաչատրյանն ունի շատ կոպիտ բնավորություն:
-Ես հայոց լեզվի մասնագետ չեմ, ես բանասեր չեմ, բայց եթե կոպիտ բառը նայենք երևի դրա հոմանիշ բառը կարող է լինել կոշտ: Կարծում եմ, որ այս տերմիններով չէ, որ պետք է բնութագրվի Սուրեն Խաչատրյանը: Ես ավելի ճիշտ տերմին կարող եմ օգտագործել, որ ուրիշ մարդիկ չեն ուզում օգտագործել՝ Սուրեն Խաչատրյանն իր գործի նկատմամբ խստապահանջ և հետևողական մարդ է: Նաև նոր բան չեմ ասի, որ նշեմ, որ յուրաքանչյուր աշխատասեր մարդ օժտված է նման հատկությամբ, նաև սիրում է հետևել իր աշխատանքին ու խստություն ունի այդ աշխատանքի նկատմամբ և շատ եմ ցանկանում, որ մարզպետն ունենա այդպիսի հատկություն և չէր խանգարի, որ յուրաքանչյուր հիմնարկի ղեկավար, նույնիսկ յուրաքանչյուր հայ ընտանիքի ղեկավար լիներ խստապահանջ և հետևողական:
-Որպես քաղաքապետ դժվար չէ՞ր աշխատել նման մարզպետի հետ:
-Իհարկե ոչ, նույնիսկ շատ ավելի հեշտ: Իմիջայլոց ասեմ, որ Սուրեն Խաչատրյանը շատ արագ կողմորոշվելու հատկություն ունի և նաև իր անձով պայմանավորված հզորությունը հեշտացնում էր նաև իմ աշխատանքը: Ես շատ հեշտ եմ աշխատել Սուրեն Խաչատրյանի հետ:
Լրահոս
- Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան 12:40 30 Մարտ 2023
- Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր 12:29 30 Մարտ 2023
- Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ 12:18 30 Մարտ 2023
- Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եվս 4 հարց գաղտնի է 12:10 30 Մարտ 2023
- Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին 12:07 30 Մարտ 2023
- Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը 11:56 30 Մարտ 2023
- Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ 11:45 30 Մարտ 2023
- ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը 11:34 30 Մարտ 2023
- Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր 11:23 30 Մարտ 2023
- Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին 11:23 30 Մարտ 2023
- «Փաստ». Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու 11:11 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Ուզում են խլել ստադիոնը 11:00 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել 10:49 30 Մարտ 2023
- «Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը 10:38 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի 10:27 30 Մարտ 2023
- «Փաստ». Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 10:16 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում 10:05 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր 09:52 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ 09:41 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ 09:30 30 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
22:32 10 Մարտ 2023 Պաշտպանության նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնողների բարձրացրած հարցերը Պաշտպանության նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնողների բարձրացրած հարցերը
-
13:14 22 Փետրվար 2023 Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն. ՌԴ դեսպանի հարցազրույցը Sputnik Армения-ին Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն. ՌԴ դեսպանի հարցազրույցը Sputnik Армения-ին
-
17:23 21 Փետրվար 2023 Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Le spectacle du monde պարբերականին Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Le spectacle du monde պարբերականին
Միջազգային լուրեր
-
12:07 30 Մարտ 2023 Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին Ավելի վաղ Էրդողանը հայտնել է, որ ապրիլի 27-ին նախատեսվում է միջուկային վառելիքի ներկրում Մերսինում «Աքքույու» ԱԷԿ։
-
23:06 29 Մարտ 2023 Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա
-
22:44 29 Մարտ 2023 Հռոմի պապին հոսպիտալացրել են Հռոմի պապին հոսպիտալացրել են
Տնտեսություն
-
22:18 29 Մարտ 2023 Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջրանջատում կլինի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջրանջատում կլինի
-
18:27 29 Մարտ 2023 Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
-
15:49 29 Մարտ 2023 CNN-ի եթերում քաղաքագետը զգուշացրել է դոլարի անկման վտանգի եւ դրա հետեւանքների մասին CNN-ի եթերում քաղաքագետը զգուշացրել է դոլարի անկման վտանգի եւ դրա հետեւանքների մասին