- Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից
- Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք
- Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը. Իսրայելի դեսպան
- Կոտայքի մարզում, Արմավիր, Ապարան, Աշտարակ քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
- Սարի Թաղում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Infiniti-ին բախվում 2 մեքենաների, կոտրում գազատարը
- Սպիտակի ակնաբուժական կենտրոնում ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ կարվեն
- ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսում շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել
- ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել
- Հունվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 184 երեխա՝ 95 տղա, 89 աղջիկ
Մենք կոտրում ենք կարծրատիպերը, ստեղծում պահանջատեր և պատասխանատու հասարակություն
14:40 17 Մայիս 2015Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ 2014 թվականինֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի կողմիցպաշտոնապես հայտարարվեց, որ 2016 թվականին ՀայաստանիՀանրապետությունը, ի դեմս Ֆինանսական համակարգիհաշտարարի գրասենյակի, հյուրընկալելու է Օմբուդսմեններիմիջազգային ցանցի անդամ երկրների ամենամյա կոնֆերանսը։
Փիրուզ Սարգսյան` Ֆինանսական համակարգի հաշտարար
-Տիկի՛ն Սարգսյան, արդեն 7-րդ տարին է, ինչ ՀՀ-ում գործունեություն է ծավալում Ֆինանսական համակարգիհաշտարարը` իրականացնելով ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերիպաշտպանությունը։ Ամփոփելով վերջին մեկ տարվա գործունեությունը` ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք։
-Նախորդ` 2014 թվականի ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից իրականացված աշխատանքները նախորդ տարիների համեմատ` առանձնացել են իրենց ծավալով և բնույթով։ Եթե խոսենք թվերով, ապա միայն ամփոփվող տարվա ընթացքում մենք ստացել ենք, ընդհանուր թվով, 3907 բողոք, որոնցից 2667-ը օրենքի համաձայն` ենթակա են եղել քննության Հաշտարարի կողմից, մինչդեռ մեր գործունեության առաջին տարում թվերը քիչ էին… տասն անգամ։ Հաշտարարի կողմից քննված գործերի մոտ 71 տոկոսը լուծվել է կողմերի հաշտությամբ։ Բացի մեր բուն գործունեության իրականացումից` 2014 թվականի ընթացքում իրականացրել ենք մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հատուկ միջոցառումներ Հաշտարարի գործունեության հինգ տարին նշանավորելու նպատակով։ Առանձնահատուկ ակտիվ ենք եղել սպառողների կրթման ծրագիրն իրականացնելիս՝ հատկապես ավագ դպրոցներում, կազմակերպել ենք մեր ամենամյա մեծ միջազգային կոնֆերանսը օտարերկրյա խոսնակների և շուրջ 140 հյուրերի մասնակցությամբ, թողարկել ենք Հաշտարարի գրասենյակի եռամսյակային պարբերականը, բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել ֆինանսական շուկայի մասնակիցների հետ և այլն։
Մի կարևոր ձեռքբերման մասին ևս կցանկանայի նշել. 2014 թվականին ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի կողմից պաշտոնապես հայտարարվեց, որ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, հյուրընկալելու է Օմբուդսմենների միջազգային ցանցի անդամ երկրների ամենամյա կոնֆերանսը (INFO 2016)։ Սա հավաստումն է նրա, որ մենք ճանաչված ենք առաջատար երկրների ֆինանսական օմբուդսմենների կողմից և վայելում ենք նրանց վստահությունը։ Կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ տարեսկզբից սկսել ենք, քանի որ հյուրընկալելու ենք աշխարհի շատ երկրների ներկայացուցիչների, օմբուդսմենների, հեղինակավոր մասնագետների։ Հուսով ենք, որ կկարողանանք հայկական լավագույն ավանդույթներով կազմակերպել հյուրընկալումը։
-Շնորհիվ Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության` ի՞նչ խնդիրներ են լուծվել մերհասարակության շրջանում` կապված իրավագիտակցության ձևավորման հետ։
-Հատկանշական է, որ վերջին տարիներին ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճին զուգահեռ` ավելացել են նաև Հաշտարարին ուղղված բողոքների թիվը, ընդ որում, այդ բողոքները գնալով դառնում են ավելի առարկայական, իսկ քաղաքացիներն` ավելի պահանջատեր։ Նման դրական միտում նկատվում է` որպես հետևանք քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և ֆինանսական գրագիտության մակարդակի աճի։ Այս տարիներին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք, և դա արդեն այսօր, այո, տեսանելի է. իր իրավունքների մասին իրազեկ քաղաքացին ոչ միայն կարողանում է վերականգնել իր խախտված իրավունքը Հաշտարարի միջոցով, այլ նաև ստիպում է ֆինանսական համակարգին ավելի զգոն լինել` դրանով իսկ նվազեցնելով հնարավոր խախտումների ու չարաշահումների քանակը։
-Ֆինանսական համակարգի հաշտարարը վերջին շրջանում հեռուստագովազդների միջոցով կարևորտեղեկատվություն է մատուցում և նախազգուշացումներ անում ՀՀ լայն հասարակությանը։ Ի՞նչ դեր է խաղումնման մեթոդների կիրառումը։
-Ճիշտ եք, սպառողների ֆինանսական կրթության ծրագրի շրջանակներում մենք մշակել ենք մի շարք տեղեկատվական, զգուշացնող բնույթ կրող հոլովակներ, որոնք մի կողմից բացատրում են, թե ինչի համար է այս կամ այն ֆինանսական գործիքը և մյուս կողմից` սովորեցնում են սպառողներին՝ ինչպես ճիշտ օգտվել այդ պրոդուկտներից՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Մենք հոլովակները մշակում ենք՝ հաշվի առնելով ստացվող բողոքների բնույթը, սեմինարների, ցուցահանդեսների ժամանակ քաղաքացիների հետ շփման արդյունքում արձանագրած խնդիրները։ Հոլովակները վերաբերում են վարկերին, ավանդներին, քարտերին, ապահովագրությանը, երաշխավոր լինելու կամ ուրիշի համար վարկ ստանալու ռիսկերին, կեղծ ԱՊՊԱ վկայագրերին, հաշվի քաղվածք ստանալու քաղաքացիների իրավունքներին և այլն։ Այս տարի ևս շարունակելու ենք թեմատիկ հոլովակների պատրաստումն ու հեռարձակումը՝ մի փոքր փոխելով ոճը և շեշտադրումը։
-Վերջին ժամանակահատվածում արդյո՞ք գրանցվել է ֆինանսական համակարգի նկատմամբ հանրությանվստահության աճ։
-Այս տարի հունվարի 24-ին մենք ամփոփեցինք մեր գործունեության վեցերորդ տարին։ Առաջին հայացքից թվում է` վեց տարին այնքան էլ երկար ժամանակ չէ` արմատացած կարծրատիպեր կոտրելու, համակարգային լուրջ խնդիրներ լուծելու և հանրության վստահությունը նվաճելու համար։ Սակայն դա միայն առաջին հայացքից… Թվում էր` երբեք որևէ մեկը չի հավատալու մի մարմնի, որը բացարձակապես անվճար կարող է օգնել իրեն` լուծելու իր խնդիրները, որովհետև ընդունված կարծրատիպ է` “Ձրի պանիրը միայն թակարդում է լինում”… Թվում էր` երբեք որևէ ֆինանսական կազմակերպություն հանձն չի առնելու իր կամքով, հաշտությամբ, ընդունելով իր այս կամ այն թերացումը կամ մեղավորությունը, գումար վճարել շարքային քաղաքացուն, որովհետև ընդունված կարծրատիպ է` “Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր”… Այսօր, մեր գործունեության յոթերորդ տարում, ես վստահորեն ասում եմ, որ մենք կոտրել ենք այդ կարծրատիպերը. քաղաքացիների օրեցօր ավելացող հոսքը մեր գրասենյակ, մեր գործունեության նկատմամբ նրանց վստահությունն ու Հաշտարարի միջոցով նրանց` խնդրի արդարացի լուծում ստանալու համոզվածությունը դրա վառ ապացույցն են։ Դրա վառ ապացույցն է նաև ֆինանսական կազմակերպությունների` իրենց դեմ ներկայացված բողոքների նկատմամբ կառուցողական մոտեցումը և ցանկացած խնդիր համատեղ հաղթահարելու նրանց պատրաստակամությունը։
-Ինչպիսի՞ն է հանրության վստահության մակարդակը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակինկատմամբ, դիմելիության աճ նկատվո՞ւմ է, ինչպիսի՞ն է դինամիկան։
-Նախորդ պնդումս հիմնավորեմ բացարձակ թվերով. ինչպես արդեն նշեցի, 2014թ.-ի ընթացքում գրասենյակը ստացել է ընդհանուր քանակությամբ 3907 բողոք։ Իսկ 2009թ.-ի ընթացքում գրասենյակը ստացել էր ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 378 բողոք, 2010թ.-ին` 642 բողոք, 2011թ.-ին` 803, 2012թ-ին` 1311 և 2003 բողոք 2013թ.-ին։ Այսինքն` բողոքները տարեցտարի գրեթե մշտապես կրկնապատկվել են, ինչը, կարծում եմ, պայմանավորված է մեր կողմից շարունակաբար իրականացվող լուսաբանման տարաբնույթ աշխատանքների, ինչպես նաև սպառողների ֆինանսական կրթման ծրագրերի արդյունքում հասարակության ավելի լայն շերտերի, այդ թվում` գյուղական համայնքների, Հաշտարարի գրասենյակի, նրա գործունեության, ինչպես նաև իրավասությունների մասին իրազեկմամբ և որպես արդյունք՝ վստահության ամրապնդման։
-Ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել հաշտարարի գրասենյակի “Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման ծրագրի” իրականացման հետևանքով, ո՞ւմ համար է այն նախատեսված,որքա՞ն ժամանակ է շարունակվելու։
-Ծրագիրը, որը երկու շարունակական տարիների համար հաստատվում է գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կողմից, իրականացվում է 2011թ.-ից, և այն կրելու է շարունակական բնույթ։ Մեր թիրախային խմբերը, գործողությունների ժամանակացույցը և քայլերը հաստատվում են ծրագրով։ Այս տարվա թիրախային խմբեր են՝ ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ֆինանսական ծառայություններից օգտվող անձինք։ Որպեսզի երկար չխոսեմ մեր ծրագրի մասին (ողջ տեղեկատվությունը հասանելի է մեր տարեկան հաշվետվություններում, որոնք կարող եք գտնել մեր կայքում), կնշեմ միայն 2014թ.-ի արդյունքների մասին։ Այսպես, անցյալ տարի, համաձայն հաստատված Սպառողների կրթման ծրագրի և ժամանակացույցի` մեր աշխատակիցները սեմինարներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի թվով 45 ավագ դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար` ընդհանուր առմամբ ընդգրկելով մոտ 3700 աշակերտ։ Հատուկ ծրագիր է իրականացվել Գեղարքունիքի մարզում, անցկացվել է ուսանողական մրցույթ՝ “Ի՞նչպես խթանել ֆինանսական միջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում” թեմայով, շարունակաբար կազմակերպվել են սեմինարներ ուսանողների և խոշոր գործատուների աշխատակիցների համար։
-Տիկի՛ն Սարգսյան, Ձեր համար դժվար չէ՞ հաշտարարի դեր կատարել “տղամարդկանց աշխարհում”, քանի որմեծամասամբ ղեկավար պաշտոններ զբաղեցնում են տղամարդիկ։ Արդյո՞ք բարձրացել է գործարար կնոջ դերըմեր հասարակությունում։
-Ճիշտն ասած` երբեք նման դժվարություն չեմ նկատել։ Առաջին իսկ օրից, համալսարանական տարիներից հետո, երբ սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկում, աշխատել եմ տղամարդկանց կոլեկտիվում։ Կանայք թվով քիչ էին, սակայն մեզ շատ հարգում էին և մշտապես մենք ներգրավված էինք բոլոր կարևոր ծրագրերում և միջոցառումներում։ Այսօր, իրոք, գործարար կնոջ դերը բարձրացել է, մեր հասարակությունում կանայք կարողանում են լինել հաջողակ գործարար, զբաղեցնել կարևոր պետական պաշտոններ՝ միաժամանակ լինելով ընտանիքում լավ զավակ, մայր և կին։ Իմ կարծիքով` ցանկացած բնագավառում յուրաքանչյուր մարդու համար լինի կին, թե տղամարդ, երկու կարևոր բնորոշիչ կա՝ բարձր մասնագիտական որակը և, իհարկե, մարդկային հատկանիշները։ Միգուցե ռոմանտիկ կթվան այս խոսքերը, սակայն կյանքում ես սրանով եմ առաջնորդվում։
-Դուք բավականին ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանք եք կատարում, ինչպե՞ս եք սիրումհանգստանալ։
-Այո՛, աշխատանքը պատասխանատու է և ծանրաբեռնված։ Երբեմն, ժամանակի սղությունն անհանգստացնում է։ Բայց ես սիրում եմ իմ աշխատանքը։ Միշտ հիշում եմ “Մոսկվան արցունքներին չի հավատում” ֆիլմի հերոսի խոսքերը։ Հիշում եք, երբ նա խոսում է, թե ինչ է սիրում… “Ես նախընտրում եմ կյանքում այն, ինչ որ սիրում եմ, այլ ոչ թե այն, ինչը մոդայիկ է կամ պետք է անել…”։ Իսկ հանգստանում եմ իմ ընտանիքում, իմ զավակների և ամուսնուս կողքին, նրանք ինձ նոր լիցք են հաղորդում։ Սիրում եմ իմ հարազատների կողքին լինել, մայրիկիս, եղբայրներիս և քրոջս, նրանց ընտանիքների։
-Շնորհավորում ենք Ձեզ կանանց միամսյակի առթիվ և ուզում ենք Ձեր տեսակետն իմանալ, ըստ Ձեզ` ի՞նչն էկնոջը կանացիություն հաղորդում։
-Շնորհակալ եմ։ Յուրաքանչյուր կին գեղեցիկ է և կանացի։ Ինձ թվում է` կնոջը ներքին և հոգևոր ներդաշնակությունն է, որ թույլ է տալիս լինել կանացի և երջանիկ։
-Կա՞ կնոջ կերպար, որը Ձեզ համար սիրելի է և մշտապես ձգտում եք նմանվել նրան։
-Երբեք չեմ ունեցել կոնկրետ “հերոսուհի-կերպար”, որին ձգտել եմ նմանվել։ Կան բազմաթիվ կանայք, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, որոնք խորապես հիացմունք են առաջացնում իրենց հայացքներով, գաղափարներով, կյանքում անցած ճանապարհով և այլ շատ հանգամանքներով։ Իր համբերությամբ, սիրով, քնքշությամբ, բարությամբ, մեղմությամբ ինձ համար օրինակելի է իմ մայրիկը։
-Որո՞նք են կնոջ թույլ և ուժեղ կողմերը։
-Կինն ուժեղ է իր իմաստությամբ… Դրանով նա վառ է պահում տան լույսը։ Կնոջ իմաստությունը ջերմություն և խաղաղություն է բերում ընտանիք։
Կինը թույլ է (որքան էլ հակառակը պնդողներ շատ լինեն), երբ նրա կողքին չկա ուժեղ տղամարդ, որը սիրում և հարգում է կնոջը՝ իր բոլոր, այդ թվում` թույլ կողմերով…
-Ձեր շնորհավորանքը հայ կանանց։
-Ես շնորհավորում եմ Ձեզ, բոլոր մայրերին, կանանց այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ։ Թող մշտապես մեր հայրենիքի երկինքը խաղաղ լինի և կապույտ, թող երբեք ոչ մի մայր դառն արցունք չթափի իր զավակների համար։ Թող այդ արցունքները լինեն երջանկության, հպարտության, զավակներով հարուստ լինելու զգացմունքի և միայն ու միայն ուրախության արցունքներ։ Հոգևոր և ներքին ներդաշնակություն եմ մաղթում բոլոր կանանց…
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Լրահոս
- Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից 23:38 1 Փետրվար 2023
- Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք 23:26 1 Փետրվար 2023
- Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը. Իսրայելի դեսպան 23:15 1 Փետրվար 2023
- Կոտայքի մարզում, Արմավիր, Ապարան, Աշտարակ քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 23:03 1 Փետրվար 2023
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 22:51 1 Փետրվար 2023
- Սարի Թաղում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Infiniti-ին բախվում 2 մեքենաների, կոտրում գազատարը 22:40 1 Փետրվար 2023
- Սպիտակի ակնաբուժական կենտրոնում ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ կարվեն 22:29 1 Փետրվար 2023
- ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսում շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել 22:18 1 Փետրվար 2023
- Հունվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 184 երեխա՝ 95 տղա, 89 աղջիկ 22:07 1 Փետրվար 2023
- Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել 21:56 1 Փետրվար 2023
- Շուրջ 50 հայկական բեռնատար կա Լարսում կանգնած. մաքսային կցորդ. armeniasputnik.am 21:45 1 Փետրվար 2023
- Անի Աթանեսյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 21:34 1 Փետրվար 2023
- Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղրղզստանում ՀՀ դեսպան 21:23 1 Փետրվար 2023
- Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու Արեւմուտքի փորձերին. Զախարովա 21:12 1 Փետրվար 2023
- ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել 21:03 1 Փետրվար 2023
- Հայաստանի ՊԵԿ-ը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 21:01 1 Փետրվար 2023
- Արգիշտի Քյարամյանը խոսել է 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական վարույթներով քննության մասին 20:50 1 Փետրվար 2023
- Արմեն Գյոզալյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար 20:44 1 Փետրվար 2023
- Զորամաս կատարած այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների հետ 20:43 1 Փետրվար 2023
- Պաշտոնատար անձի կողմից ֆեյսբուքյան կեղծ էջով տարածվել է ապատեղեկատվություն․ Արցախի ԱԱԾ 20:39 1 Փետրվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
20:16 16 Մայիս 2022 Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում․ Պլաստիկ վիրաբույժն անդրադարձել է ռինոպլաստիկայի ժամանակակից մեթոդներին Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում․ Պլաստիկ վիրաբույժն անդրադարձել է ռինոպլաստիկայի ժամանակակից մեթոդներին
-
09:45 5 Մայիս 2022 «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է՝ Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցված է, թե պոլին է հավասարեցված»․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ մյուսները Արցախի փրկության օրակարգով պայքար են սկսել, կարծում եք՝ անիմա՞ստ է այդ պայքարը։
-
12:27 21 Ապրիլ 2022 Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավոր Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավոր
Միջազգային լուրեր
-
23:49 1 Փետրվար 2023 Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա․ Նարիշկին Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա․ Նարիշկին
-
21:12 1 Փետրվար 2023 Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու Արեւմուտքի փորձերին. Զախարովա Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու Արեւմուտքի փորձերին. Զախարովա
-
19:41 1 Փետրվար 2023 Բրիտանիայում տեղի կունենա տասնամյակի խոշորագույն գործադուլը Բրիտանիայում տեղի կունենա տասնամյակի խոշորագույն գործադուլը
Տնտեսություն
-
18:30 1 Փետրվար 2023 Լավ է, որ «Մալաթիայի» աշխատակիցների համար եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր․ Վահան Քերոբյան Լավ է, որ «Մալաթիայի» աշխատակիցների համար եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր․ Վահան Քերոբյան
-
19:20 1 Փետրվար 2023 Հայտնի է՝ երբ կսկսվի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը Հայտնի է՝ երբ կսկսվի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը
-
19:00 1 Փետրվար 2023 Դոլարն ու եվրոն թանկացել են Դոլարն ու եվրոն թանկացել են