12:24:49 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վանաձորում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը

    20:06 7 Փետրվար 2023

    Փետրվարի 7-ին՝ ժամը 13:47-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում՝ շրջանաձև խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հետևի աջ անիվը արգելափակվել է անվաթևի մեջ և հնարավոր չէ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա. տուժածներ չկան:

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենան հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը:

    Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայի անիվը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս