09:41:24 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բախվել են «Mercedes-Benz»-ն ու Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle»-ը․ վիրավորներ կան

    14:49 11 Նոյեմբեր 2024

    Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում՝ արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք։

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

     

    Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 316-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1983 թ․) և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշների (վարորդ՝ է. Բ., ծնված 1949 թ.) ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

     

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

     

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ