03:24:37 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գյումրիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ կան տուժածներ՝ այդ թվում բուժառուն

    20:38 15 Հունվար 2025

    Հունվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 15 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Էդգար Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Գարեգին Ա․-ի վարած շտապօօգնության ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    Վթարի հետևանքով շտապօգնության վարորդն ու նրա ուղևորներ, շտապօգնության կայանի բուժքույր 45-ամյա Էթերի Գ․-ն, շտապօգնության կայանի բժիշկ 63-ամյա Սարգիս Ս․-ն, բուժառու, Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Սուսաննա Բ․-ն և «Mercedes»-ի վարորդ Էգդար Ս․-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ