16:47:01 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Դեմ ենք միակողմանի զիջումներին»․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդիպում է տարբեր մարզերի ավագանիների հետ

    19:50 23 Մայիս 2024

    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության և «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը․

    «Հարգելի՛ հայրենակիցներ,

    «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը նախաձեռնել է հանդիպումների շարք Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող համայնքների ավագանու անդամների հետ՝ նպատակ ունենալով տեղերում քննարկել մեր երկրում տիրող իրավիճակը և ակտիվացնել ժողովրդից առաջնային մանդատ ստացած ավագանու ինստիտուտը:

    Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ համանուն շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի (34 բնակավայր) ավագանու ընդդիմադիր՝ ՀՅԴ և «Հայրենիք» խմբակցությունների ներկայացուցիչներին:

    «Մայր Հայաստանը» դեմ է սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին:

    Կոչ ենք անում բոլոր համայնքների ընտրված ներկայացուցիչներին հանդես գալ համանման դիրքորոշմամբ»:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս