22:49:08 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մի բարձրաձայնեք, թե ում եք ընտրում, որ որեւէ մեկի կողմից հետապնդման չենթարկվեք. Վիտալի Բալասանյան

    12:05 30 Նոյեմբեր 2019

    Այո, ընտրություններից հետո լինում են քաղաքական հետապնդումներ, այդ ամենը եղել է, որի ականատեսը բոլորս ենք եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը:

    Նրա խոսքով, շատ վատ է, որ մարդիկ օգտագործում են իրենց լծակները, հետապնդումներ են իրականացնում թե քարոզարշավի ժամանակ, թե հետո:

    «Արցախի նախագահը խոստացել է, հատկապես, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է, որ ինքը պատասխանատու է, եւ ովքեր կգան իշխանության, մենք ձեզ հետ միասին ամեն ինչ կանենք, որ դրան վեջակետ դնենք:

    Հետաքրքիր է, որ դեռ խորհրդային տարիներին փոխանցված, մեր ժողովուրդն իշխանություններից վախենում է, բայց այսօր չեն վախենում: Ոչ թե այն պատճառով, որ 1,5 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ, այլ որովհետեւ կյանքն արդեն ազատ է: Իշխանությունները գործում են այնքանով որքանով, այսինքն օրենքի շրջանակներում»,- ընդգծեց Բալասանյանը:

    Նա անդրադարձավ նաեւ ընտրությունների գաղտնիությանը. «Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մեկը կաշկանդված լինի: Ինչու պետք է իմ կինն իմանա, թե ում եմ ձայն տալու կամ ում եմ ձայն տվել, որ ինքն էլ քրոջն ասի, քուրն էլ նախագահականում մեկին խաբար տա: Բայց մարդիկ կան, որ դեռ մեկ տարի առաջ հայտարարում են, թե ձայն ենք տալու այսինչին: Մի բարձրաձայնեք, որ որեւէ մեկի կողմից հետապնդման չենթարկվեք»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս