04:08:48 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միհրան Պողոսյանի թիկնապահը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին

    08:52 17 Ապրիլ 2016

    Այսօր լուսադեմին Երևան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով պատրասվել են մեկնել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյան երեխաները, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին: Այս մասին Slaq.am-ին տեղեկացրել են միջադեպի ականատեսները:

    Միջադեպը օդնավակայանի ղեկավարության մոտ դժգոհություն է առաջացրել, անգամ թույլ չեն տվել, որպեսզի երեխաները մեկնեն, սակայն որոշ ժամանակ անց թույլ են տվել:

    Նշենք, որ վիճաբանությունը ոչ միայն ֆիքսել են ականատեսները, այլև՝ օդնավակայանում տեղադրված տեսախցիկները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս