15:06:40 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքը

    01:00 4 Դեկտեմբեր 2021

    Այս օրերին ընթանում է Miss Grand International գեղեցկության մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է 3-րդ «Վիցե միսս Աշխարհ Արմենիա 2021» 24–ամյա Քրիստինա Այանյանը Բոստոնից։ Մինչև այդ նա հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, դարձել է 1–ին «Վիցե միսս Մասաչուսեթս»–ը։

    Մրցութային փուլերց մեկի՝ լողազգեստով ելույթի ժամանակ Քրիստինայի կոշիկը պոկվել է,  սակայն նա խուճապի չի մատնվել , հենց բեմում հանել է կոշիկն ու ելույթը շարունակել բոբիկ։

    Tert.am Life–ի հետ զրույցում Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանն ասաց, որ սա մեծ աժիոտաժ է առաջացրել մրցույթի շրջանակում։

    «Ես մտավախություն ունեի, որ դա կարող է վատ ազդել ելույթի վրա, բայց հակառակը՝ բոլորին տպավորել է, թե Քրիստինան ինչպես է դուրս եկել իրավիճակից։ Իհարկե, ոչ ոք չէր ցանկանա նման պատասխանատու պահին կոշիկը պոկվեր։ Այդ կոշիկով քայլելն  անհնար է եղել, Քրիստինան շատ լավ է կողմնորոշվել․ ոչ թե քարշ է տվել մինչև հետնաբեմ, այլ հանել է, պարելով քայլել, դահլիճում շատ բարձր ծափահարություններ են սկսվել, բոլորը սատարել են իրեն»,– ասաց Գոհարը։

    Գոհարը նշեց, որ կոշիկը տրամադրվում է մրցույթի կազմակերպիչների կողմից, հայկական պատվիրականության գործոնն այդտեղ չկար։ Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարին տպավորել է Քրիստինայի պահվածքը։ «Քրիստինան  իրենց բացարձակ չկորցրեց։ Ելույթին հաջորդած հարցազրույցի ժամանակ էլ շատ սիրուն փիլիսոփայելիս է  այդ թեմայով։ Ասել է, որ կյանքում էլ է այդպես․ լինում են իրավիճակներ, երբ ընկնում ես, պետք է արագ կողմնորոշվես, կանգնես ու, անգամ, պարելով առաջ գնաս»,– պատմեց Գոհարը։

    Նա նշեց, որ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի ժամանակ Քրիստինան իր ֆավորիտներից մեկն էր․ «Մինչև այս նա մի քանի մրցույթի է մասնակցել։  Նախամրցութային ընթացքում էլ ես համարում էի, որ նա ամենապատրաստված, հասուն և փորձառու մասնակիցն էր, սակայն ես չեմ քվեարկում։ Ժյուրիի ընտրությամբ նա 3-րդ «Վիցե միսս»–ն էր։ Ժյուրին նրան չընտրեց, բայց ես որոշեցի ուղարկել Miss Grand International մրցույթին»,– ասաց Գոհարն ու հավելեց, որ Քրիստինան իրեն արդարացրել է, նաև շատ լավ հարցազրույցներ է տվել՝ խոսելով պատերազմի, խաղաղության մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս