15:46:23 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

    19:22 28 Սեպտեմբեր 2023

    Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։

    Քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:

    Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում:

    Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով արդեն շուրջ 70 000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ:

    ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը: Ընդգծվել է այդ թվում նաև ԵՄ և իր անդամ պետությունների կողմից համապատասխան ազդակների անհրաժեշտությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս