00:47:48 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոսկվայում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը

    11:10 11 Հունվար 2021

    Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպումն ընթանում է Կրեմլում:

    Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս