06:51:00 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՆԱՏՕ-ն պատերազմ կսկսի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Կիևին հարվածել հեռահար զենքով. Նեբենզյա

    22:50 13 Սեպտեմբեր 2024

    ՆԱՏՕ-ի երկրները ուղիղ պատերազմ կսկսեն Ռուսաստանի հետ, եթե թույլ տան Ուկրաինային օգտագործել հեռահար զենքեր՝ ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում։

    «Եթե սահմանափակումների վերացման որոշումն իրականում կայացված է կամ կայացվի, դա կնշանակի, որ այդ պահից ՆԱՏՕ-ի երկրները ուղղակի պատերազմ են սկսում Ռուսաստանի հետ։ Այս դեպքում մենք, իհարկե, ստիպված կլինենք ընդունել համապատասխան որոշումներ՝ արևմտյան ագրեսորների համար համապատասխան հետևանքներով։ Մեր արևմտյան գործընկերներն այլևս չեն կարողանա խուսափել պատասխանատվությունից և մեղքը բարդել Կիևի վրա»,- ընդգծել է Նեբենզյան։

    Դիվանագետը նշել է, որ իրավիճակի նման պոտենցիալ զարգացումը հիմնովին կփոխի Մոսկվայի հարաբերություններն արևմտյան ճամբարի հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս