- Ազգային ժողովը հյուրընկալել է Երևանի և մարզերի մի շարք դպրոցների աշակերտների և ուսուցիչների
- Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
- Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
- Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում
- ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը
- ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն
- Վրաստանի ԱԳ նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցեր
- «Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի
- Երևանում բախվել են «Mitsubishi Pajero» ու «Toyota Land Cruiser»-ը
- Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Ուկրաինան իրավունք ունի հարվածելու իր տարածքից դուրս գտնվող օրինական թիրախներին․ Ստոլտենբերգ
12:37 29 Մայիս 2024Կիրակի ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Օրենբուրգի նահանգում տեղակայված ռազմավարական զսպման համար կիրառվող ռադիոտեղորոշիչ կայանին, որի նպատակն է նույնականացնել հեռավոր տարածություններում թռչող հրթիռները և այլ սարքերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, թե արևմտյան երկրները պետք է վերանայեն սահմանափակումները, որոնք առկա են Ուկրաինա առաքվող զենքի առնչությամբ և որոնց նպատակն է թույլ չտալ, որ ուկրաինական ուժերը խոցեն Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները:
Ստոլտենբերգը ընդգծել է՝ այդ սահմանափակումները նվազեցնում են պաշտպանվելու ուկրաինական ուժերի հնարավորությունը։
Ելույթ ունենալով Բուլղարիա կատարած այցի ժամանակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն հիշեցրել է՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա միջազգային իրավունքի խախտում է, և Կիևն իրավունք ունի պաշտպանվել, ներառյալ՝ «Ուկրաինայից դուրս օրինական թիրախներին» հարվածելու միջոցով։
«Այժմ այդ ամենի ականտեսն ենք Խարկովի մարտերում։ Ռուսական ուժերը գտնվում են Ռուսաստանի տարածքում և հարձակվում են Ուկրաինայի տարածքի վրա։ Ճակատային գիծը, ընդհանուր առմամբ, սահմանային գիծ է, և եթե չես կարող գրոհել առաջնագծի մյուս կողմում գտնվող ռուսական ուժերին, քանզի նրանք գտնվում են սահմանի մյուս կողմում, ապա նվազեցնում ես [քո] ուժերի հնարավորությունները՝ պաշտպանվել»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընդգծել է, որ ալյանսը հակամարտության կողմ չէ՝ հավելելով, սակայն, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները իրավունք ունեն օգնել Ուկրաինային՝ պաշտպանվելու, և տրամադրել ռազմական աջակցություն:
ՆԱՏՕ-ի ղեկավարի հայտարարությունը հնչել է ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել գործընկեր-պետություններին «աջակցել ռուսաստանցի ահաբեկիչների դեմ կանխարգելիչ պաշտպանությանը»՝ նախևառաջ նկատի ունենալով ԱՄՆ կողմից սահմանված սահմանափակումները՝ Ռուսաստանին ամերիկյան սպառազինությամբ հարվածելու առնչությամբ։
«[Մեզ անհրաժեշտ է] պաշտպանության այնպիսի տեսակ, որը կուղղվի ահաբեկիչների դեմ, որոնց հարված կհասցվի՝ նախքան նրանք կսկսեն կյանքեր խլել։ Կարող ենք տեսնել այն վայրերը, ուր կենտրոնացած են ռուսական զորքերը։ Գիտենք բոլոր տարածքները, որտեղից արձակվում են ռուսական հրթիռները և օդ են բարձրանում մարտական ինքնաթիռները»,- ասել է Զելենսկին:
Միացյալ Նահանգները «դեմ է նման հարվածներների՝ Ուկրաինայի սահմաններից դուրս», բայց Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում այլ երկրների կողմից տրամադրվող սպառազինությունների վերաբերյալ՝ անցած շաբաթ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ուկրաինան ինքնիշխան երկիր է, և նրա՛նք պետք է իրենց որոշումները կայացնեն, երբ խոսքը վերաբերում է զենքի օգտագործմանը, որը նրանք ձեռք են բերել, կամ արտադրել, օրինակ՝ անօդաչուներ, որոնք իրենք են արտադրում և օգտագործում են», - ասել է Միլլերը:
Կիրակի ուկրաինական ուժերը անօդաչուով հարված են հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռադարին։ Ուկրաինայի հետախուզության անանուն աղբյուրը փոխանցել է, որ նմանատիպ հարվածը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ էր՝ ռուսական ռազմուժի համար կարևոր ենթակառուցվածքներին, որոնց միջոցով Մոսկվան կարողանում է հետևել Ուկրաինայի բանակի տեղաշարժերին:
Աղբյուրի համաձայն, այս անգամ թիրախում էր Օրենբուրգի նահագնի Օրսկ բնակավայրի մոտ գտնվող և ռազմավարական զսպման համար կիրառվող ռադիոտեղորոշիչ կայանը՝ Воронеж-М-ը, որը Ուկրաինայի սահմանից հեռու է մոտ 1500 կիլոմետր։
Թեև հստակ տեղեկություններ չկան, թե ինչ աստիճանի է վնասվել կայանը, սակայն տպավորում է, թե ինչ հեռահարության հարվածներ են այլևս կարողանում հասցնել ուկրաինական ուժերը:
Լրահոս
- Մելանյա Թրամփը մտադիր է ձևափոխել Սպիտակ տունը՝ իր կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար․ Daily Mail 16:30 25 Հունվար 2025
- Ազգային ժողովը հյուրընկալել է Երևանի և մարզերի մի շարք դպրոցների աշակերտների և ուսուցիչների 16:11 25 Հունվար 2025
- Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 15:59 25 Հունվար 2025
- Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին 15:45 25 Հունվար 2025
- Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում 15:33 25 Հունվար 2025
- ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը 15:14 25 Հունվար 2025
- ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն 14:59 25 Հունվար 2025
- Վրաստանի ԱԳ նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցեր 14:45 25 Հունվար 2025
- «Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի 14:33 25 Հունվար 2025
- Երևանում բախվել են «Mitsubishi Pajero» ու «Toyota Land Cruiser»-ը 14:18 25 Հունվար 2025
- Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը 14:00 25 Հունվար 2025
- Զինադադարի մեկնարկից ի վեր Գազայում 7 երեխա է զոհվել ցրտից 13:44 25 Հունվար 2025
- Թրամփն այցելել է Կալիֆոռնիա 13:26 25 Հունվար 2025
- Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ 13:11 25 Հունվար 2025
- Հայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե» 13:00 25 Հունվար 2025
- «Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել․ տեսանյութ 12:35 25 Հունվար 2025
- ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցեր 12:24 25 Հունվար 2025
- Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին 12:15 25 Հունվար 2025
- Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում 12:02 25 Հունվար 2025
- Գորիս-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը խափանվել էր և խոչընդոտում էր երթևեկությունը 11:47 25 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 15:45 25 Հունվար 2025 Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
- 15:14 25 Հունվար 2025 ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը
- 14:33 25 Հունվար 2025 «Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի «Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի
Տնտեսություն
- 12:35 25 Հունվար 2025 «Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել․ տեսանյութ «Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
- 12:15 25 Հունվար 2025 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին
- 11:35 25 Հունվար 2025 Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Հասարակություն
- 15:59 25 Հունվար 2025 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
- 15:33 25 Հունվար 2025 Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում
- 14:59 25 Հունվար 2025 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն