14:01:38 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալները

    23:48 4 Հուլիս 2022

    Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ:

    «Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունն այսուհետ կներկայացնի նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

    «Հունիս ամսվա ընթացքում քրեակատարողական տարբեր հիմնարկներում կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ պարունակող թաքցված փաթեթներ:

    «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո փոխել է կոշիկները, որոնց մեջ պահել էր 5 թմրամիջոցին նմանվող և փոշենման զանգվածներով փաթեթներ:

    Նույն ՔԿՀ-ում քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքի զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում:

    Քրեակատարողական հիմնարկներից մեկի բնակելի գոտու բաժանարար պատի մոտակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որի մեջ եղել են սպիտակ փոշի և դեղահաբի նմանվող հատիկներ:

    Խուզարկության է ենթարկվել նաև քրեակատարողական հիմնարկների խցերից մեկը, որտեղ հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերվել է խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

    Ըստ աղբյուրի՝ վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս