- Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու
- ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան
- Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ
- ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը. նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր
- Մեղրիում ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի
- ՀՀ-ն Պիղատոսի նման ձեռքերը լվաց, փակեց աչքերը, որ չտեսնի՝ ինչպես են կոտորում հայերին Արցախում. Խաչատրյան
- ՀՀ-ն ոչ մի կերպ չի ուզում Ռուսաստանին թշնամի դասել. Էդուարդ Աղաջանյան
- 90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն և մահացել
- Հոկտեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 617 անձ
- Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
«Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածես, որոնք իրականությանը չեն համապատասխանո՞ւմ». Էդմոն Մարուքյան /տեսանյութ/
07:24 3 Մայիս 2019168 ժամը գրում է.
Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ի կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
Քիչ առաջ այս կապակցությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա ելույթի ուշագրավ մտքերը ներկայացնում ենք ստորև.
Մանիպուլյացիաների մասին
«Մենք արդեն այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ չգիտենք՝ աշխատե՞նք, թե՞ ամեն օր հերքենք, չգիտենք՝ գործ անե՞նք, քաղաքացիների շահերը ներկայացնե՞նք, ծառայենք Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ ամենօրյա ռեժիմով մանիպուլյացիաներին պատասխանենք: Ավելին ասեմ, նաև ռեսուրս չունենք՝ մանիպուլյացիներին պատասխանելու, որովհետև հեռուստաընկերություն չունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այսինքն, Հ1-ը, որով չեն ասում, որ «Լուսավորի» դեմ վարչապետը մանիպուլյացիա է արել, կամ ուրիշ հեռուստաընկերություններով, մնացել է Ֆեյսբուքը, Ֆեյսբուքի հույսին նստած ենք»:
Ի՞նչ է տեղի ունեցել
«Այսօր Կառավարությունը նիստ է արել, բավականին զվարճալի, ուրախ նիստ է եղել, հումորով, որը շատ ողջունելի է: Նայել եմ: Կապանում էի երեկ, այսօր Եղեգնաձորում, նայել եմ: Դե վարչապետը իր ոճով ինչ-որ բաներ ասաց, չհասցրի ճանապարհներին ուղղակի հասկանալ՝ ինչ է կատարվում: Հասկացա, որ մերժել է մեր նախագիծը, չհասկացա՝ էլ ինչ է եղել: Հիմա հասնում եմ տուն ու նայում եմ գրառումներ, պարզում եմ ի՞նչ: «Surprise»: Բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել, որի համաձայն պարզվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է, որը տարբեր նախագծերով հարմարեցնում է իրավիճակ, որ ահաբեկչություն լինի: Մտածեցի, որ երևի դա այդքան ազդեցություն չունի: Հետո նայում եմ բոլոր գրառումները, պարզվում է՝ մենք կարող է արդեն Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ հայտնվենք, եթե եթերով չասեմ, որ մենք կապ չունենք դրա հետ: Բայց TV-ները մեղավոր չեն: Հեռուստաընկերություններն ի՞նչ են արել: Տվել են վարչապետի խոսքը: Դե ասում են՝ երկրի թիվ մեկ պաշտոնյան է, թիմ մեկ պաշտոնյան երկրի որ ասում է, ուրեմն այդպես է: Երկրի թիվ մեկ պաշտոնյան էլ խոսում է, բաներ է ասում, որ կապ չունի մեր նախագծի հետ, և այդ ասած բաների արդյունքում մարդիկ մտածում են, որ մենք ահաբեկչական նախագծեր ենք ներկայացնում:
Պատկերացնում եք՝ ի՞նչ է կատարվում երկրում: Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածես, որոնք իրականությանը չեն համապատասխանո՞ւմ: Հա՞: Էդ ի՞նչ բանի եք, ուրիշ բանուգործ չունեք դուք: Չեք ուզում նախագիծը, մերժեք, սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում:
Ուրեմն, «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է նախագիծ, որով մենք առաջարկում ենք օրենքը բերել նախկին իրավակարգավորումների: Իսկ որո՞նք էին այդ իրավակարգավորումները: Երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը ժամանակին տեղադրվում էին Կառավարության կայքում: Հետո Սերժ Սարգսյանը, որը սուպերվարչապետական ահասարսուռ համակարգն էր կառուցում, բերեց մի օրենք, այս օրենքը, որը մենք ուզում ենք հետ փոխել, այդ օրենքով գրեց, որ դանք գաղտնի են լինելու: Հետո եղավ հեղափոխություն: Հեղափոխությունից հետո «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի հետ համատեղ «Լուսավոր Հայաստանը» ներկայացնում է նախագիծ՝ առաջարկելով օրենքը բերել նախկին իրավակարգավորումների: Այդ օրենքին դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը անձամբ, Արտակ Զեյլանլյանը՝ պնդելով, որ դա հակասահմանադրական է, և մենք բոլորս դեմ ենք եղել: Ու մենք այդ օրենքը ներկայացրել ենք: Ու մեկ էլ պարզվում է ի՞նչ: Նախարարի զեկույցից հետո, ով ասում է՝ չի կարելի սա հրապարակել, վարչապետն ասում է. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց, ով է ամենալավը կրակում և ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»: Եվ հեռուստաընկերությունները հեղափոխության լիդերի խոսքը եթեր են տալիս:
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում: Այսինքն այսօր ՀՀ քաղաքացին մտածում է, որ մենք տեռորիստներին աջակցող խմբավորում ենք: Մինչդեռ խոսքը գնում է գիտեք ինչի մասին, սիրելի քաղաքացիներ: Ուրեմն բարձրաստիճան պաշտոնանատար անձինք, որոնց անվտանգությունն ապահովվում է պետության կողմից՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, որոշ դեպքերում կարող է լինել վարչապետի թեկնածուն և Հանրապետության նախագահը, այս մարմինների ծախսերը, խոսքը պոստ ֆակտում կատարված ծախսերի մասին է, օրինակ, եթե ինքնաթիռով գնաց ինչ-որ տեղ, ինչքան գումար ծախսվեց դրա վրա, ինչ-որ հյուրանոցում մնաց, ինչքան գումար ծախսվեց դրա վրա: Ժամանակին դա թափանցիկ էր և մենք գիտենք՝ Սերժ Սրագսյանն ինչքան գումար է ծախսում: Հետո Սերժ Սարգսյանը տեսավ, որ իրեն քննադատում են դրա համար, բերեց և ընդունեց օրենք 2014 թվականին, որին դեմ էր ՀԱԿ-ը, որի անդամ էր Նիկոլը, ես էլ անկախ պատգամավոր: Ու հիմա նույն նախագիծը բերել ենք, որ թափանցիկ լինի, վարչապետն ասում է այն, ինչ ես»:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ նման որակավորումները նպատակ ունեն սուտ լուրեր տարածել ԼՀԿ-ի մասին.
«Անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պարո՛ն արդարադատության նախարար, թե՞ մտածում եք, որ կարող եք նիստում նման սուտ բաներ խոսել, թե՞ ինձ եք մոռացել, մոռացել եք՝ ես ով եմ, չգիտե՞ք, որ ինչ սուտ ասում եք, պիտի հերքենք: Հազար բան եք խոստացել, արեք, ո՞ւր է անցումային արդարադատությունը, աշխատեք, եկել եք, ասում եք՝ խորհրդարանը պիտի անի, այ քեզ գան, ո՞վ պիտի անի, ձեր մեծամասնությո՞ւնը, թող անի, աշխատեք, ուղղակի աշխատեք: Ուրիշ բանուգործ չունե՞ք, հեգնում եք «Լուսավոր Հայաստանին», հարկատուներից գումար եք ստանում, որ մեր մասին սուտ խոսե՞ք:
ԼՀԿ-ն որը ճիշտն ա, ասում է՝ ճիշտ ա, լավն է, որը վատն է, ասում է վատը:
Քանի որ մեր մասին այս սուտը տարածվել է, պարո՛ն վարչապետ, դուք անձամբ հետևեք, որ այս րոպեները գնան Հանրային ՀԸ լուրերով, որ Ձեր տեղեկատվությանը հակակշիռ լինի: Եթե չգնաց, ֆիքսում ենք, որ պետական ռեսուրսներն օգտագործում եք մեր մասին սուտ լուրեր տարածելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
- Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու 14:03 3 Հոկտեմբեր 2023
- ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան 13:51 3 Հոկտեմբեր 2023
- Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ 13:39 3 Հոկտեմբեր 2023
- ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը. նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր 13:28 3 Հոկտեմբեր 2023
- Մեղրիում ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի 13:17 3 Հոկտեմբեր 2023
- ՀՀ-ն Պիղատոսի նման ձեռքերը լվաց, փակեց աչքերը, որ չտեսնի՝ ինչպես են կոտորում հայերին Արցախում. Խաչատրյան 13:05 3 Հոկտեմբեր 2023
- ՀՀ-ն ոչ մի կերպ չի ուզում Ռուսաստանին թշնամի դասել. Էդուարդ Աղաջանյան 12:52 3 Հոկտեմբեր 2023
- 90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն և մահացել 12:41 3 Հոկտեմբեր 2023
- Հոկտեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 617 անձ 12:30 3 Հոկտեմբեր 2023
- Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը 12:17 3 Հոկտեմբեր 2023
- Երեք տարի շարունակ ինչ ասես արեցիք, որ դռներն ասես, որ չգնացիք, չկարողացաք զավթել իշխանությունը, բայց զավթեցիք ԼՂ իշխանությունը և ստորագրեցիք կապիտուլյացիան. Պապոյանը՝ ընդդիմությանը 12:08 3 Հոկտեմբեր 2023
- ՔՊ խմբակի միակ նպատակը մեղավորներ գտնելն է, իրենք «թքած ունեն» հայրենիքի վրա. Մամիջանյան 11:57 3 Հոկտեմբեր 2023
- Ընդդիմության առաջարկից հետո նոր միայն ԱԺ-ում հարգեցին Արցախում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը 11:45 3 Հոկտեմբեր 2023
- Արցախի ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը չի ձերբակալվել ադրբեջանցիների կողմից 11:34 3 Հոկտեմբեր 2023
- «Ուղղությունը՝ դեպի Հայաստան». Ֆրանսիայի արտգործնախարար 11:23 3 Հոկտեմբեր 2023
- Հողատուն էլ եք, կապիտուլյանտն էլ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը գոռալով կապիտուլյացիա էիք անվանում, բայց գնացիք ամենաուղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք. Ալեքսանյանը՝ Մինասյանին 11:12 3 Հոկտեմբեր 2023
- «Փաստ». Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք 11:00 3 Հոկտեմբեր 2023
- ԱԺ նիստի մեկնարկին հարկ չհամարեցին անգամ հարգել մեր զոհերի հիշատակը. Արծվիկ Մինասյան 10:51 3 Հոկտեմբեր 2023
- «Հրապարակ». Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները 10:40 3 Հոկտեմբեր 2023
- ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է Արցախից հայերի արտագաղթն անվանել էթնիկ զտումներ, քանի դեռ «ապացույցներ չկան» 10:29 3 Հոկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
13:51 3 Հոկտեմբեր 2023 ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան
-
13:28 3 Հոկտեմբեր 2023 ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը. նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը. նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր
-
13:05 3 Հոկտեմբեր 2023 ՀՀ-ն Պիղատոսի նման ձեռքերը լվաց, փակեց աչքերը, որ չտեսնի՝ ինչպես են կոտորում հայերին Արցախում. Խաչատրյան ՀՀ-ն Պիղատոսի նման ձեռքերը լվաց, փակեց աչքերը, որ չտեսնի՝ ինչպես են կոտորում հայերին Արցախում. Խաչատրյան
Տնտեսություն
-
14:03 3 Հոկտեմբեր 2023 Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու
-
16:31 3 Հոկտեմբեր 2023 Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի
-
12:17 3 Հոկտեմբեր 2023 Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
Հասարակություն
-
13:39 3 Հոկտեմբեր 2023 Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ
-
13:17 3 Հոկտեմբեր 2023 Մեղրիում ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի Մեղրիում ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի
-
12:41 3 Հոկտեմբեր 2023 90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն և մահացել 90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն և մահացել