15:08:42 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան

    15:29 29 Նոյեմբեր 2023

    Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը մինչև 44-օրյա պատերազմը սկսելն է հասկացել, որ Ադրբեջանը կհաղթի։

    «Ես նամակներով դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

    Բաբայանը նշեց՝ եթե ռազմաքաղաքական ճիշտ ղեկավարություն նշանակված լիներ՝ հայկական կողմը կհաղթեր 44-օրյա պատերազմում։

    Նա ասաց, թե Ադրբեջանն ամեն անգամ պահանջ է դրել՝ մինչև Շուշին չտան իրեն՝ պատերազմը չի կանգնեցնելու։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս