10:45:48 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նոր iPhone-ների շնորհանդեսից հետո Apple-ի շուկայական կապիտալիզացիան կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարը

    20:20 12 Սեպտեմբեր 2019

    Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան սեպտեմբերի 11-ին կրկին գերազանցել է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը՝ iPhone-ի նոր մոդելների և մյուս տեխնիկայի ցուցադրությունից հետո։ Սա հաստատում են NASDAQ ֆոնդային բորսայի էլեկտրոնային կայքում զետեղված տվյալները, հայտնում է TACC գործակալությունը։

     

    Չորեքշաբթի երեկոյան Apple-ի կապիտալիզացիան կազմել է 1 տրիլիոն 10 միլիարդ 443 միլիոն դոլար։ Վաճառքի փակման պահին ընկերության արժեթղթերի արժեքը հասել է 1 բաժնետոմսի համար 223,6 ԱՄՆ դոլարի՝ նախորդ օրվա ցուցանիշների համեմատ ավելանալով 3,18%-ով։

    Անցած տարվա աշնանը Apple-ը դարձել է առաջին ամերիկյան ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը։ Ավելի ուշ այն նվազել է, իսկ վերջին ամիսների ընթացքում տատանվում էր 950 մլրդ դոլարի սահմաններում։

     

    Հիշեցնենք, որ երեքշաբթի Apple-ը ցուցադրել է iPhone սմարթֆոնի, iPad պլանշետի և Apple Watch ժամացույցների նոր մոդելները։ 1976թ․-ին հիմնադրված այս ընկերությունը տվյալ ապրանքատեսակների հետ մեկտեղ արտադրում է նաև iMac համակարգիչներ, MacBook նոթբուքներ, iPod ձայնային նվագարկիչներ և այլ բարձրտեխնոլոգիական տեխնիկա։

    2018թ․ սկզբին Apple-ը հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ԱՄՆ տնտեսության մեջ պատրաստվում է 350 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս