12:40:17 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նույնասեռամոլները երթի են դուրս եկել (video)

    14:10 21 Մայիս 2012

    Երևանում այսօր, Կասկադի մոտից մեկնակվեց «Բազմազանության շքերթը » երթը, որին մասնկացում էին նույնասեռամոլներ: Նրանց նպատակն էր հասնել բազմազանության, փոխհարգանքի և մշակութային զգայունության, ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալ Հայաստանում առկա հարուստ բազմազանությունը: Երթի երթուղին հետևյալն էր` Կասկադի համալիր, Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ և ավարտվեց Նկարիչների միության շենքի մուտքի մոտ: Երթն անցավ լարված պայմաններում. մի խումբ ազգայնական և հայրենասեր երիտասարդներ Աբովյան փողոցում խոչընդոտեցին երթի մասնակիցների տեղաշարժը, նրանց հետ ընդհարումների մեջ մտնելով: Երթի կազմակերպիչներն ու մասնակիցները պատսպարվել են Նկարիչների միության շենքում:

    Նշենք, որ «Բազմազանության շքերթի» անցկացումով մեկնարկում է «Բազմազանության շաբաթը», որի ժամանակ տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց ակցիան առնչություն չունի նույնասեռականների հետ, չնայած որ երթի մասնակիցներից ոմանք չեն հերքել իրենց նույնասեռական լինելը:

    Մանրամասները դիտեք ստորև ներկայացվող տեանյութում.

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս