18:17:39 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկել են ավելի քան 2,8 հազար ուղևոր

    13:08 2 Օգոստոս 2021

    Օգոստոսի 1-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2 880 ուղևոր:

    Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1 892 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 754 ուղևոր:

    Ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս