03:21:37 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

    22:48 23 Հունվար 2025

    Հունվարի 23-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցում, Մալաթիայի շուկայի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    Վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

    Հրշեջ-փրկարարները մարել են «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

    Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ