15:51:11 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը․ կա տուժած

    09:35 2 Հոկտեմբեր 2023

    Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 12/2 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1968 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Վերջինիս վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

    Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս