20:24:22 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել

    22:31 13 Դեկտեմբեր 2024

    Այսօր  ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 69-ամյա Գեորգի Ս․-ն է։

    Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս