08:42:02 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրական վտանգ կա՞ Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի սպառնալիքից. Պարզաբանում է ԱՀԾ-ն

    12:10 12 Նոյեմբեր 2024

    ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան մեկնաբանել է` արդյո՞ք ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին իրական վտանգ սպառնում է Ադրբեջանի ներկայացուցչի սպառնալիքներից հետո։

    Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ–ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել էր, որ Բալայանի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ են եղել։

    ԱԳ մյուս փոխնախարար Վահան Կոստանյանն էլ ընդգծել էր, որ Բալայանի մասնակցությունը Թուրքիայի ազգանին տոնին նվիրված ընդունելությանը համաձայնեցված է եղել ՀՀ ԱԳՆ-ի հետ։

    «Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց, այդ թվում դիվանագետների նկատմամբ անվտանգության ռիսկերի գնահատման և ըստ արդյունքների` անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը միտված տարբեր իրավասու մարմինների աշխատանքներին»,– նշվում է ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի պատասխանում։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ