21:52:09 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում

    15:39 6 Դեկտեմբեր 2024

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Այս մասին հայտնում են կառավարությունից:
     
    Վարչապետը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:

    Վարչապետը շեշտել է, որ պետական կառավարման համակարգում բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, դատաիրավական բնագավառում ռեֆորմների իրականացումը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս