04:16:30 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանն անշարժ կամ շարժական գույք, թանկարժեք իր չունի․ նա հայտարարագիր է ներկայացրել

    18:44 10 Հունիս 2023

    Նիկոլ Փաշինյանը, ըստ ներկայացված հայտարարագրի, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։

     

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է վարչապետի 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

    Ըստ այդմ՝ երկրի ղեկավարը ներկայացրել է միայն դրամական շարժ։ Մասնավորապես՝ բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ, սակայն դրանից ստացված տոկոսագումար չի ներկայացրել հայտարարագրում։ Վարչապետի եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։

     

    Տարբեր բանկային հաշիվների վրա Ն․ Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։ Որպես կանխիկ գումար Փաշինյանը հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է և դարձել 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։

    Վարչապետն, ի պաշտոնե, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։

    Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որը «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս