- Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի
- Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան
- Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
- ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձվել է նաև 22 միլիոն դրամ
- Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի
- 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար
- Փորձագետները օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը
- Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են
- Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ
- Նրա սերն Արցախի նկատմամբ յուրահատուկ էր. Գագիկ Գինոսյանի դուստր
Անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով ամեն օր գալու-գնալու է Ակադեմիական քաղաք․ Փաշինյան
17:35 13 Ապրիլ 2024Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով, նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ: «Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան:
Վարչապետի խոսքով, քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին. «Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային:
Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին: «Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա:
Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները:
Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ»:
Լրահոս
- Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան 16:30 6 Փետրվար 2025
- Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները 16:19 6 Փետրվար 2025
- Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի 16:16 6 Փետրվար 2025
- ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձվել է նաև 22 միլիոն դրամ 16:08 6 Փետրվար 2025
- Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի 15:56 6 Փետրվար 2025
- 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար 15:43 6 Փետրվար 2025
- Փորձագետները օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը 15:32 6 Փետրվար 2025
- Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են 15:21 6 Փետրվար 2025
- Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ 15:10 6 Փետրվար 2025
- Նրա սերն Արցախի նկատմամբ յուրահատուկ էր. Գագիկ Գինոսյանի դուստր 14:59 6 Փետրվար 2025
- Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված 14:47 6 Փետրվար 2025
- Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում 14:36 6 Փետրվար 2025
- Պաշտոնական Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել 14:25 6 Փետրվար 2025
- ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում 14:13 6 Փետրվար 2025
- Ատելության խոսք տարածելու համար քրեաիրավական պատասխանատվություն բացառիկ դեպքերում պետք է լինի. ՄԻՊ-ը՝ Ղարիբ Բաբայանի դեպքի մասին 14:02 6 Փետրվար 2025
- Դատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ. ՔԿԾ 13:51 6 Փետրվար 2025
- Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. ՔԿ 13:40 6 Փետրվար 2025
- Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան 13:29 6 Փետրվար 2025
- Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո 13:19 6 Փետրվար 2025
- Մերձավանի գյուղապետի տան ուղղությամբ կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված 13:18 6 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
14:13 6 Փետրվար 2025 ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում
-
13:29 6 Փետրվար 2025 Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան
-
11:54 6 Փետրվար 2025 Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Միրզոյան Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Միրզոյան
Տնտեսություն
-
16:42 6 Փետրվար 2025 Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան
-
15:43 6 Փետրվար 2025 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար
-
15:21 6 Փետրվար 2025 Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են
Հասարակություն
-
17:08 6 Փետրվար 2025 Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է
-
16:54 6 Փետրվար 2025 49 ուսուցիչ պետբյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում 49 ուսուցիչ պետբյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում
-
16:30 6 Փետրվար 2025 Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան