01:52:26 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ուրարտու»-ի գլխավոր տնօրենը լքել է պաշտոնը

    17:08 12 Նոյեմբեր 2024

    Երկուսուկես տարվա աշխատանքից հետո «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքում է իր պաշտոնը։

    Գոհար Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի հուլիսին։

    «Նրա ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ «Ոսկե Դուբլի» հեղինակ։

    Նշենք, որ Գոհար Վարդանյանը ակումբին միացել էր 2015 թվականին և տարբեր ժամանակաշրջանում զբաղեցրել տարբեր պաշտոններ։ Նա աշխատում էր ի շահ ակումբի և դառնում բարձր մակարդակի մասնագետ։

    «Ուրարտուի» ամբողջ անձնակազմը շնորհակալ է Գոհար Վարդանյանին աշխատանքի և ժամանակի համար, որը նա տվել է ակումբին և մաղթում հաջողություն հետագա գործունեության մեջ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:

    Նշվում է, որ «Ուրարտու» ՖԱ-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Շախբագյանը։ 

    Մասնագետը ակումբի համակարգում աշխատում է 2015 թվականից։ Մինչև նշանակումը Դավիթ Շախբագյանը համարվում էր «Ուրարտուի» առաջին թիմի պետը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս