01:50:21 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արման Սահակյանի մեղադրանքը բացարձակ անհիմն եմ համարում. պաշտպան

    14:42 26 Հունվար 2025

    ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը մեղադրանքը չի ընդունում: Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, մեզ համար` ինչ-որ տեղ` անհասկանալի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

    Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը նկատում է` քրեական գործը նոր չէ, 2021թ դատարան ուղարկված գործ է, սակայն ՔԿ-ն գտել է, որ գործով պետք է նաև այլ արարք մեղսագրվի, ինչն անընդունել է: «Մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, մեզ համար` ինչ-որ տեղ` անհասկանալի»,- նշեց փաստաբանը:

    Արման Սահակյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է` նշելով, որ այն չի ընդունում, սակայն նախաքննական գաղտնիքով պայմանավորված` այս փուլում այլ մանրամասներ հայտնելուց պաշտպանը զերծ մնաց:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ