22:01:53 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաստաբաններն այլևս չեն պաշտպանի Գայանե Հակոբյանի շահերը. դիրքորոշումների մեջ փոփոխություն կա

    12:05 9 Հունիս 2023

    44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը։

    «Մեր և մեր վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա, որի կապակցությամբ մենք այլևս չենք իրականացնելու Գայանեի պաշտպանությունը», - դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

    Նա նշեց, թե Գայանե Հակոբյանն է կայացրել այս որոշումը։

    Դատարանը որոշել է այլ պաշտպաններ ներգրավել։

    Նշենք, որ արդեն երկրորդ դեպքն է, որ պաշտպանները հրաժարվում են իրականացնել Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս