13:54:57 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր միասնական պայքարն արդյունք է տալիս, ուստի, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության

    23:15 11 Փետրվար 2025

    Մեր միասնական պայքարն արդյունք է տալիս, ուստի, բոյկոտը շարունակվում է: Այս մասին գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը․

    «Սիրելի հայրենակիցներ,

    Տրանսպորտի թանկացման դեմ մեր ընդվզման արդյունքում իշխանությունները ստիպված եղան վերջին շրջանում զիջումների գնալ ու մեղմացնել թանկացման ալիքը։ Նրանք մեկ տոմսի համար 300-ի փոխարեն արդեն 150 դրամ են պահանջում, իսկ մյուս փաթեթներում նույնպես զիջումների գնացին:

    Ամեն դեպքում, ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը։

    Այսօր, վերը նշված պահանջով և 80 000 ստորագրություններով հաստատված մեր նախագիծը վերջապես քննարկվեց ավագանու նիստում։

    Ինչպես եւ սպասելի էր, ՔՊ-ն ու նրա հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ քվեարկեցին մեր նախագծին։

    Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեր միասնական պայքարը արդյունք է տալիս`

    ուստի, ԲՈՅԿՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է!!!

    Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, ինչը ստիպելու է քաղաքային իշխանությանը հերթական անգամ ընկրկել։

    Սա տևական պայքար է,որը վստահաբար վերջնական հաջողություն է ունենալու։

    Շնորհակալություն եւ Աստված բոլորիս պահապան»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս